29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Կյանքի խոսքը՛՛ անդամներին շանտաժի է ենթարկում

 Երևանի Հարավարևմտյան թաղամասում գտնվող Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ՛՛Կյանքի խոսքի՛՛ առաջնորդի սեփական կրոնական կազմակերպությունը լքելուց հետո շատ հյավատացյալներ մնացել են անորոշ վիճակում: ՛՛Երբ որ իրենց հիմնադիրը դարձավ կաթոլիկ եկեղեցու հետևորդ ու անդամ, այդ աղանդի շատ հավատացյալների մոտ հարցեր առաջացան ու շատ հավատացյալներ դուրս եկան այնտեղից՛՛,-ասաց նա:

Քահանան նշեց, որ եկեղեցին միշտ բաց է բոլորի առաջ, ինչպես նաև նրանց, ովքեր հարում են այս կամ այն աղանդին: Եվ այս դեպքում ևս իրենք ընդունել ու զրուցել են ՛՛Կյանքի խոսքի՛՛ անդամների հետ: 

՛՛Այս մարդկանց հետ ինչ-որ կերպ զրուցեցինք, ու մասնակցում են մեր եկեղեցու կյանքին ու քարոզներին: Եկեղեցին երբեք չի մերժի, եթե որևէ մեկը գա ու որոշի մասնակցել մեր հոգևոր կյանքին՛՛: 

Տեր հայրն ասաց, որ այդ մարդկանց հետ աշխատանքը ցույց է տալիս, որ իրենք հոգնել են ադ տեսակ աղանդներից:  ՛՛Գալիս են, տեսնում, որ քարոզ կա ամեն օր, խոսում ենք պարզ հասկանալի լեզվով, ոչ թե գրաբարով ու նախընտրում են հայ առաքելական եկեղեցին՛՛: 

Ի դեպ, Տեր Եսայանի Արթենյանը տեղեկացրեց, որ տարբեր աղանդների հոգևոր հովիվները շանտաժների են ենթարկում մարդկանց, նրանց ասում են, որ եթե չգան, եթե գնան առաքելական եկեղեցի, տասանորդ չվճարեն, ապա նրանց ընտանիքների անդամների հետ վատ բաներ կկատարվեն: 

՛՛Կամ զանգում են, ասում, որ տեսիլք ենք տեսել, որ պիտի գաք եկեղեցի ու ձեր տասանորդը բերեք: Նաև ասել են, որ եթե գնաք հայ եկեղեցի, այնտեղ հոգևորականները ձեզ չեն սիրում: Չկա նման բան՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ դա էժան քայլ է ուղղակի:

Ինչ վերաբերում է շոու բիզնեսի ներկայացուցիչների ընդգրվածությանն, ապա Տեր Եսային ասաց, որ դա ՛՛Կյանքի խոսքի՛՛ գործելալոճն է, ու շատերը հայտնի անձանց հետևելով են գնում այդ կառույց, բայց այդ անձինք նույնիսկ այդ արժեքների կրողը չեն, միայն շոուի համար են գնում այնտեղ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ