19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետևանքներ է թողել/վիդեո/

18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով: Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան ստացավ և վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս եկավ, սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով […]

Շարունակվում են բազմաբնակարան շենքերի տանիքների տարեկան ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների 2014թ. ծրագրերով նախատեսված վերանորոգումը: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքներ, ինչին, հաստատված ծրագրի համաձայն, հաջորդեց վերանորոգման գործընթացը: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 72639քմ հարթ և 43023քմ թեք […]

Հույս ունեմ, որ Հայաստանը չի մասնակցի Եվրասիական միությանը. Ալեքսանդր Արզումանյան

Այսօր լրագրողներրին  հետ հանդիպման ժամանակ  արատաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ  Մաքսային միության հիմնադիր երեք երկրների մեջ կան այնպիսի հարաբերություններ, որոնք շտկման կարիք ունեն.’’Հույս ունեմ, որ Հայաստանը չի անդամակցի Եվրասիական միությանը’’,-ասաց նա: Արզումանյանը նշեց նաև, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, թե ինչպես են Ադրբեջանին ներքաշում պատերազմի մեջ.’’Մեզ նույնպես ինչ որ ուժեր ուզում […]

Կարինեն դանակով 2 անգամ հարվածել է Կարոյի կրծքավանդակին. տուժողը մահացել է

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է. Հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն” ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալու:Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման են […]

Տասը տոկոսով թանկանալու է մեր կյանքը

Կան ռեզերվներ, որ էլեկտրաէներգիան չթանկանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, և վերջինս ասել է, որ եթե կան ռեզերվներ, որ հնարավոր է խուսափել թանկացումից, իրենք պատրաստ են լսել: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ էլեկտրաէներգիայի […]

Ինչ-որ կանալիզացիա է, էս է, էն է, փոխեն, բայց շենքին պետք չէ ձեռք տալ

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը դեմ է Աֆրիկյանների տան ապամոնտաժմանը: ՛՛Հրաշալի հնություն է, ինչ-որ կանալիզացիա է, էս է, էն է, փոխեն, բայց շենքին պետք չէ ձեռք տալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա՝ չպիտի փողոցը մեծացնեն՝ ի հաշիվ պատմական հուշարձանի: ՛՛Երևանում առանց այն էլ շատ պատմական հուշարձաններ ոչնչացվեցին՛՛,-նկատեց նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ջուր չի լինի

“Երևան Ջուր”  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91-95, 119, 120, 121, 129-140, Րաֆֆու17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, […]

Քամի և կարկուտ

Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  

Աղմկալի իրավիճակ Հայաստանյաց առաքելական եկեղեցու անվան շուրջ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Աղմկալի իրավիճակ է Հայաստանյաց առաքելական եկեղեցու անվան շուրջ: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 1-ին Հայաստանյաց առաքելական  եկեղեցու Էջմիածնի վանքի ներկայացուցիչ Լևոն Չիլինգարյանը եկեղեցու անունով Հայաստան է ներմուծել գրանիտե սալիկներ, որը հայտարարագրել է, սակայն հայտարարագիրը սահմանված ժամին չի ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողությանը, ինչի արդյունքում տուգանվել է 50. 000 դրամով: Սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի