14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Անհաջող մահափորձից հետո Ավակովի դիրքերը ավելի են ամրապնդվել

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր էջում այսպիսի գրառում է տեղադրել.

“Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել: Ռուսաստանում Արսեն Ավակովը մեղադրյալ է ճանաչվել պատերազմում արգելված միջոցների և մեթոդների կիրառման, ինչպես նաև ծանրացուցիչ հնագամանքներով սպանություն կատարելու գործերով:
Արսեն Ավակովին չեն սիրում…Չեն սիրում թե’ թունդ ազգայնականները, թե’ ռուսամետները: Ռուսամետները գտնում են, որ նա մեծ դերակատարություն ունի Արևելյան Ուկրաինայում կատարվող ուժային օպերացիաները, ռազմական գործողությունները առավելապես դաժանությամբ իրականացնելու գործում:
Եթե ինչ-որ տեղ Ուկրաինայում մերթընդմերթ նկատվում էր նրա դիրքերի թուլացման նախանշաններ` կապված ազգայնականների ու մայդանիստների հետ, ապա այս անհաջող մահափորձից հետո անշուշտ նրա դիրքերն ավելի ամրապնդվեց…”,-գրել է Մելքոնյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ