19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սաուդյան Արաբիան 30 հազար զինվոր է ուղարկել Իրաքի սահման

Սաուդյան  Արաբիան 30 հազարանոց զորք է տեղակայել Իրաքի հետ սահմանին` տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախօրեին ‘’Ալ Հադաս’’ հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքի բանակի մի քանի ստորաբաժանումներ զորքերը Սիրիայի եւ Սաուդյան  Արաբիայի սահմանից հեռացնելու հրաման են ստացել: Հիշեցնենք, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժմանը միացել են կառավարությունից դժգոհ իրաքյան սունիները: Գրոհայինները վերջին շաբաթում Իրաքի միանգամից մի քանի […]

Եռաբլուրում հարգեցին Դուշման Վարդանի հիշատակը /ֆոտո/

Հուլիսի 3-ը Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) մահվան օրն է: Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ Ընկերները հիշում են՝ Վարդանը հաճախ էր կրկնում. “Եթե զոհվեմ, զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս […]

Քննարկվում են “Դեղերի մասին” ՀՀ օրենքը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ անցկացվում են “Դեղերի մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ։  Հերթական քննարկման օրակարգում էին զուգահեռ ներմուծման եւ գրանցման ընթացակարգերը:  “Դեղերի ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս առաջնային է լինելու  որակի, անվտանգության, արդյունավետության եւ կենսահամարժեքության բոլոր ցուցանիշների ապահովումը”,- ասաց Արմեն Մուրադյանը: Անդրադարձ եղավ դեղերի զուգահեռ ներմուծման մոդելին, որի կիրառումը հնարավորություն  կտա պայքարել դեղերի մոնոպոլ գների […]

Ընդդիմադիրները հետևում են ավանդույթին, իսկ ԲՀԿ-ը Հայաստանում չէ

ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նստաշրջանն առաջին հերթին աչքի էր ընկնում նրանով, որ Ադրբեջանի նախագահության պայմաններում էր ընթանում: Խմբի աշխատանքից նա գոհ է, բավական համախմբված են աշխատել, ու որոշումները եղել են միաձայն:   ՛՛Այն խնդիրներում, որոնք վերաբերում են պետականության հարցերին, պատվիրակությունն ինչպես միշտ համախված […]

Քեմերոնը կփորձի շոտլանդացիներին համոզել քվեարկել անկախության դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Քամերոնը մտադիր է իր հյուսիս կատարած այցի ժամանակ համոզել շոտլանդացիներին հրաժարվել Բրիտանիայի կազմից դուրս գալու մտքից: Համաձայն տարածված խոսքի, Քեմերոնը պետք է ասի, որ ‘’ լռող մեծամասնությունը’’ ցանկանում է մնալ Բրիտանիայի կազմում: “Մենք լսել ենք, թե ինչպես են աղմկում շատ ազգայնամոլներ, այժմ ժամանակն է լսելու նաև լուռ մնացած մեծամասնությանը’’- ասվում է […]

ՌԴ-ում հայաստանցի միգրանտներին ուշագրավ արտոնություններ տրվեցին

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Մաքսային միությանը […]

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման ժամկետները երկարացվեցին /վիդեո/

Կառավարությունն իր նախորդ նիստում որոշել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները պետք է ձեռք բերվեն հուլիսի մեկիից: Այսօր նիստում որոշում դրանց կիրառումը պարտադիր դարձնել ավելի ուժ, այսինքն՝ ժամկետները հետաձգվում են:  Լրագրողների հետ հանդիպմանը Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերին դրանք տրամադրվելու են անվճար, մյուս գյուղերի գործարարներին հիսուն տոկոս զեղչով:   Ալավերդյանը հայտնեց, որ արդեն […]

Էլեկտրաէներգիայի թանկացումը կազդի նաև նախագահի եղբոր վրա /վիդեո/

Էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է նաև ՀՀ նախագահի եղբոր, Սիրիայի նախկին դեսպան, Հայաստանի հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան   Լևոն Սարգսյանի վրա: “Եթե բոլորի վրա ազդի, իմ վրա էլ կազդի”,- այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Սարգսյանը: Հարցին, թե ձեռնարկվելիք  ի՞նչ քայլեր է առաջարկում, նա նշեց , որ տնտեսագետ չէ և այդ […]

Դռներ չենք կոտրելու՝ մենք կուլտուրական մարդիկ ենք. օդաչուները վճռական են /վիդեո/

Արդեն տարիներ շարունակ “Հաշմանդամ օդաչուներ” ՀԿ-ն  անդամները , որի կազմում ոչ միայն օդաչուներն են այլ, ինժեներատեխնիկական անձնակազմը և այն կանայք, որոնց ամուսինները ավիավթարի ժամանակ մահացել են պահանջում են իրենց գումարները: Հաշմանդամ օդաչուները նշում են, որ  աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություն, որն, ըստ Հայաստանի բոլոր օրեքների պետք է փոխհատուցվի առողջությանը պատճառված վնասի համար: Սակայն […]

Վարչապետի հանձնարարականը՝ նախարարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստում բոլոր նախարարներին հանձնարարեց ժամանակացույց մշակել ու ամեն ամիս այցելել մարզեր: ՛՛Յուրաքանչյուր նախարար ամիսը մեկ անգամ պիտի այցելի մարզեր, դա շատ կարևոր ու պարտադիր է, որ նախարարը ծանոթանա ժողովրդի հետ, հանդիպի, քննարկումներ, լսումներ կազմակերպի, որ Կառավարությունը շփվի մեր ազգաբնակչության հետ՛՛,-նշեց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի