18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էս մի ոստիկանը կարգին մարդա. Շանթ Հարությունյան

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Շանթ և ընկերներ դատաքննությանը ցուցմունք տվեց նաև նոյեմբերի 5—ի դեպքերից տուժող, ոստիկան  Պետրոս Հյրապետյանը: Նա նշեց, որ իրեն վնասել են հիմնականում երեք հոգի Ավետիս Ավետիսյանը ,Մկրտիչ Հովհաննիսյանը, Վահե Մկրտչյանը։

”Վահե Մկրտչյանը  փայտով մոտեցավ ինձ, ուզեցի փայտը ձեռքից վերցնել, բայց հարվածեց աչքիս։  այնուհետև ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ  ինձ ասեցին, որ ուղեղի ցնցում եմ ստացել, իսկ մինչ այդ սիրտս խառնում էր։ Միջադեպը ընդհանուր տևել է տաս տասնհինգ րոպես”,-պատմեց  տուժողը։

Տուժողին Շանթ Հարությունյանը ընդամենը մեկ հարց ուներ․ ”Դուք տուժող ձեզ համարում եք, ձեր պատմածից էլ երևում է, որ դուք այդքան էլ տուժողի կարգավիճակում չեք։ Ի դեպ դուք ավելի կարգին մարդ եք քան նախկին ոստիկանը, որը պետ էր ”:

 Հայրապետյանը  հավաստեց, որ  ինքը եթե տուժող չլիներ, այսօր դատարան չէր գա այդ կարգավիճակով.” Հակառակ դեմպքում ինչու եմ գնացել հիվանդանոց և ինչու եմ այս պահին գտվում այստեղ տուժողի կարգավիճակով’’,-ասաց նա:

Նա նշեց նաև, որ ինքը  մեկ շաբաթ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է գտնվել։ Վահե Մկրտչյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ, որ տեսանյութերով ապացուցեն, թե  ինչպես է իր պաշտպանյալը մոտեցել տուժողին և փայտով հարվածել իրեն։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ