19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լևոն Հայրապետյանի մասով իշխանությունների արձագանքի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ

Այսօր  շարունակվող Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատական նիստից առաջ ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Քաղաքական գործիչը անդրադարձավ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալման փաստին և իշխանությունների արձագանքին.  ”Համաձայն չեմ ՀՀ  դե ֆակտո իշխանությունների տեսակետի հետ, որ դա կապ չունի մեզ հետ , թող ռուսները որոշեն՝ ինչ են ուզում անել, եթե դա օրենքի խախտում է և չունի ընդգծված քաղաքական ենթատեքստ:

Խոսելով  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեմայի շուրջ արված հայտարարության մասին , թե վաղը կարող է Լևոնին կամ Բարխուդարին բռնեն, դա իրենց քիչ է հետաքրքրում, Հովհաննիսյանն ասաց. ”Բառախաղ չեմ ուզում անել, ոչ էլ անձնական ատելություն ու քեն ու վրեժ ունեմ որևէ մեկի նկատմամբ: Մեկ-մեկ լեզվի սայթաքումներ լինում են: Կարծում եմ, որ պարոն Աբրահամյանն էլ ունեցավ լեզվի սայթաքում: Այս իշխանությունները պիտի հեռանան, եթե ՀՀ-ի լավն են ուզում:  Սա անձնական վիրավորանք չէ, դա անհրաժեշտություն է:  ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի պաշտպանված զգան իրենց թե ՀՀ տարածքում, թե աշխարհում: Որտեղ կա ՀՀ քաղաքացու խնդիր, շահ, իրավունք, ՀՀ-ն պիտի տեր կլինի, ոչ թե լրագրողների հետ ինչ-որ գեղեցիկ հարցուպատասխանի միջոցով ցույց տա, որ ինքը խելացի է և կապ չունի”,-ասաց Րաֆֆի հովհաննիսյանը:

Նախագահի նախկին թեկնածուն շարունակելով իր միտքը նշեց. ”Դա կատարվեց այն  պահին, երբ լարված իրավիճակ է հարևանի հետ: Աշխարհաքաղաքական իմաստով էլ, երբ ՀՀ-ն մեծ ընտրության առաջ է: Սեփական երկիրը ազատագրելու և ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ իր հարաբերությունները պարզելու համար”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ