29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էներգակրի տարանցման համար ենթակառուցվածք է պետք, իսկ Հայաստանի կառավարությանը՝ ժամանակ. Իրանի դեսպան

”Մենք Ռուսաստանի հետ ունենք լավ հարաբերություններ, երկու երկրներ ենք և կարող ենք գազի ոլորտում լավ համագործակցել: Էներգակրի տարանցման համար ենթակառուցվածք է պետք, իսկ դրա համար Հայաստանի կառավարությանը ժամանակ է հարկավոր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Ըստ նրա՝ ներկայումս գոյություն ունեցող գազի խողովակներով հնարավոր չէ գազի տարանցում իրականացնել:

Դեսպանն ընդգծեց՝ եթե կստեղծվեն համապատասխան չափի տրամաչափի խողովակներ, որևէ խնդիր չի լինի՝ Հայաստանի միջոցով գազը տարանցելու համար: Ինչ վերաբերում է նրան, թե նախկինում դեսպանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի ցածր գնով գազ մատակարարել, քան դա անում է Ռուսաստանը, ապա Ռեյիսին ընդգծեց. ՛՛ՀՀ էներգետիկայի նախարարը պետք է այց ունենա Իրան, գուցե այդ խնդիրը այնտեղ քննարկվի: Բայց մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցել՛՛:

Խոսելով՝ վերջերս իր և ՛՛Ախթամար՛՛ արեւային սարքի հեղինակ Վահան Համազասպյանի հանդիպման և մամուլի հրապարակումների մասին, որ Իրանը հետաքրքրված է սարքով՝ դեսպանն ասաց. ՛՛Ես ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ նման կերպ մեկնաբանեցին դա: Այն, ինչ-որ տվյալ լրատվամիջոցը ներկայացրել էր, ընդհանրապես չէր արծարծվել այդ հանդիպմանը: Ես կարծում եմ, որ ԶԼՄ-ը պետք է ճշտպահ լինի և ներկայացնի իրողությունը: Դրվատանքի է արժանի այն աշխատանքը, որ արել է Համազասպյանը: Նա ուղղակի ինձ հրավիրել էր այցելել կենտրոն, որպեսզի տեսնենք, թե արդյոք կան համագործակցության եզրեր: Իրանում ևս մեծ աշխատանք է տարվում արևային էներգիայի ստացման համար՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ