21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Վաղվանից շորով կգաք՛՛. Հրայր Թովմասյանը դրես-կոդից խոսելիս հիշեց Կարեն Դեմիրճյանի պատմությունը

՛՛Ցանկացած որոշում, որ կընդունվի, դրան կնախորդի լրագրողների հետ քննարկումը: Երեկ ասել եմ, այսօր էլ ասում եմ՝ լրագրողների իրավուքները սահմանած են օրենքով: Ոչ ոք, առավել ևս Աժ աշխատակազմի ղեկավարը չի կարող դրանք սահմանափակել՛՛,-այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք լրագրողներն իր աչքի ՛՛փուշն են՛՛, որ փորձում է կրճատել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների թիվը:

՛՛Կան չէ՞ լրատվամիջոցներ, որոնց չեք ճանաչում նաև դուք: Կարող եմ ցուցակը ձեզ տալ, մի հատ նայեք: Կան որոշակի գիտելիքներ, որոնց ԱԺ-ում աշխատող լրագրողները պետք է տիրապետեն:

Եթե ինչ-որ մի բան անեմ, դա լինելու է բոլոր խմբագիրների հետ հանդիպումից հետո: Չեմ բացառում, որ դա լինի նաև հորդորանք, որ ուղարկեն ԱԺ այն լրագրողներին, ովքեր իրավաբանական գիտելիքների որոշակի պաշար ունեն: Դրանից հետո որոշակի դասընթացներ կանցկացնեմ, թե ինչ է Ազգային ժողովը, ինչ է հանձնաժողովը, նիստը, որ այնպես չլինի, որ, չասենք խեղաթյուրված, ուղղակի ճիշտ չարտացոլի պատկերը: Խնդիրն ինչ-որ կերպ պետք է լուծել՛՛,-ասաց Թովմասյանը՝ միաժամանակ հավելելով, որ կհանդիպի ամենահեղինակավոր տասը-քսան խմբագիրների հետ՝ նրանց հետ այս խնդիրըը քննարկելու: 

Ինչ վերաբերում է դրես-կոդին, ապա Թովմասյանը զարմացավ. ՛՛Ու՞մից եք լսել, ումից լսել եք, իրենից ճշտեք՛՛: ՛Սրա վերաբերյալ նախկին նախարարը պատմություն ներկայացրեց. ՛՛Երջանկահիիշատակ Դեմիրճյանը, երբ ընտրվեց ԱԺ նախագահ, զանգեց Վլադիմիր Նազարյանին, խնդրեց կանոնակարգը բացատրել, նա բացատրեց կանոնակարգը, ապա ասեց՝ դուրս գանք, մի քիչ քայլենք: Քայլելիս մի աշխատակից տեսանք, ասաց՝ ՛՛աղջիկ ջան, արի այստեղ, դու ո՞վ ես՛՛:

Ասաց՝ ես գլխավոր մասնագետ այսինչյանն եմ, Դեմիրճյաննն  էլ ասաց՝ մասնագետներն այդ մարդիկ են, վաղվանից շորով կգաս՛՛,-պատմեց նա ու հեռացավ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ