11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լևոն Հայրապետյանը կալանավորված է

Հայազգի մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյան անազատության մեջ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է Լևոն Հայրապետյանին որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից:

Հիշեցնենք, որ  հայազգի գործարարին ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած ’’Կինգիսեպի’’ հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Նաև Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:

Լևոն Հայրապետյանը արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, Ղարաբաղում հայտնի բարերար է, նրա ֆինանսական միջոցներով հայրենի գյուղում հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ է կառուցվել, ճանապարհներ են նորոգվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ