19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստվերը կրճատվելու համար հանձնարարվել է

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են` ՀՀ վարչապետի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակներում, ՀՀ ֆինանսների նախարարի  հանձնարարությամբ, առանձնացվել են ռիսկային ոլորտներ, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները` հաշվի առնելով տվյալ ոլորտում կոնկրետ կազմակերպությունների ունեցած դերակատարությունը: Տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի […]

Հացադուլը դադարեցրել են

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով  ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում  պահվողցմահազատազրկմանդատապարտվածները  դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարույթունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները  կներկայացվեն հանրությանը: 

Հուզիչն ու տպավորիչը՝ բաց երկնքի տակ. կինոճամբար Օձունում և Ախթալայում

Անցած հանգստյան օրերը «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համար գերաշխատանքային էին. փառատոնի թերևս ամենաինքնատիպ բաղադրիչը` կինոճամբարները, արդեն իրողություն են: Հունիսի 26-ից 28-ը «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մայրաքաղաք Երևանից մի քանի օրով տեղափոխվեց Լոռու մարզ: Ծրագրի համաձայն` փառատոնն իր հետ մարզ էր տարել ոչ միայն ֆիլմեր, այլև ավելի քան 130 մասնակից: Կինոդիտումների` մեր երկրում դեռևս իր նմանը չունեցող այս […]

Հանձնաժողովը հաստատեց. էլեկտրաէներգիան կթանկանա /վիդեո/

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները դիմեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հետաձգեն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր խոսքում ասաց, որ ինքն էլ է այս թանկացմանը դեմ: ”Մեծ սիրով ես այս նիստը չէի հրավիրի, հանրությանը այսպիսի տհաճ նորության մասին տեղյակ չէի պահի”,-շեշտեց նա: Նա նշեց, որ սակագնի վերանայման հարցը վաղուց […]

Զարուհի Փոստանջյանը երեխայի հետ փակեց ճանապարհը. բախում/վիդեո/

Քիչ առաջ հանրային ծառայությունների կարգավորման գրասենյակի դիմաց ընդհարում եղավ ժողովրդի և ոստիկանության միջև: Ակտիվիստները փակել էին ճանապարհը գետնին նստելով: Հիշեցնենք, որ ժողովուրդը պայքարում է էլեկտրաէնեգիայի թանկացման դեմ: Ակտիվիստների շարքում էին նաև Դավիթ Սանասարյանը ”Ժառանգություն” կուսակցությունից և նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:  Զարուհի փոստանջյանն էլ մանկահասակ դստեր ձեռքը բռնած փակեց ոստիկանական մեքենայի ճանապարհը և թույլ չտվեց […]

՛՛Էս ի՞նչ գաղտնիք է, սենսացիա է՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը քննարկող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավիրված նիստին հայտարարեց, որ Հայաստանը Վրաստանից հոսանք է առնում, այն դեպքում, երբ միշտ արտահանել է և սա սենսացիա որակեց։ ՛՛Երբևէ սրա մասին ինչ-որ տեղ խոսվե՞լ է: Մասնագետները զարմանում են` ինչպես ենք մենք Վրաստանից հոսանք առնում: Բոլորս գիտենք, որ արտահանում […]

Ահաբեկություն էլ կանեմ…առը հա քեզ. ակտիվիստը՝ Ռ. Նազարյանին /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին սկզբում չէին մասնակցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները: Սակայն նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այդքան տեղ չկար դահլիճում, որ ակտիվիստներին էլ ներս թողնեին, բացի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից միայն ՀԿ/ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներս թողել: Ապա նա խնդրեց երկու ակտիվիստի հրավիրել դահլիճ: Մոտ քսան րոպե […]

ՀԷՑ տնօրենին հարցրին աշխատավարձից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամ Գարեգին Բաղրամյանից մասնակիցները հանրության անունից հետաքրքրվեցին, թե ինչու է տարածաշրջանում ամենաբարձր սակագինը սահմանված Հայաստանում: Բաղրամյանը պատասխանեց, որ ամենևին էլ ամենաթանկ սակագինը Հայաստանում չէ: Նա նշեց, որ եթե Հայաստանում սակագինը փոփոխվի, կդառնա 38.5 դրամ, իսկ Վրաստանում արդեն այսօր գործող սակագինը 39.06 դրամ է, Մոլդովայում՝ 48.75 Թուրքիայում՝ 65.13: Անդրադարձ կատարվեց […]

Որքան է սահմանվելու էլեկտրաէներգիայի սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցող Աբգար Բուդաղյանը նշեց, թե սակագնի թանկացումը պայմանավորված է նախևառաջ նրանով, որ ընկերությունները ներդրումային ծրագրեր են իրականցրել, որպեսզի կորուստների մակարդակը նվազագույնի հասցվի։ ՛՛Վերջին երկու տարում ընկերության ներդրումային ծրագերը միտված են սպասարկման մակրադակի պահպանմանը և կորսուտների նվազեցման համար ներդումներ չէին իրականացվել՛՛,-ասաց նա։ Նիստին ներկա Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հարցրեց, […]

Էլեկտրաէներգիայի թանկացման նիստն ուղեկցվում է ՛՛ամոթ, ամոթ՛՛ վանկարկումներով

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել: Քննարկման առարկան էլեկտրաէներգիայի թանկացումն է: Նիստին մասնակցում են Կառավարության ներկայացուցիչներ, ՀԽ անդամներ, ԱԺ ոչ իշխանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչներ: Հանձնոժողովի ներկայացուցիչ, Լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը ևս մեկ անգամ հայտնեց, որ օգոստոսի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով կամ 10 տոկոսով։ Նշենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի