11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հալալ կլինի՞ գորիսեցուն /վիդեո/

Գորիսի թիվ 37/7 ընտրական տեղամասում սկսվել է քվեաթերթիկների մշակումը: Այս պահին երկու թեկնածուների՝ անկուսակցական Հրայր Յոլյանի եւ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցի քվեաթերթիկները հավասար են: “Հալալա գորիսեցուն”,-ասում են հանձնաժողովի անդամները: Այս ընտրատեղամասում 1868 ընտրողից մասնակցել է 945-ը:

Գորիսի քաղաքապետ չընտրվելու դեպքում՝ կհրաժարվի ավագանու մանդատից /վիդեո/

Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, ավագանու անդամ Հրայր Յոլյանը քաղաքապետ չընտրվելու դեպքում վայր է ավագանու մանդատը: Նա պարզապես անիմաստ է համարում աշխատելը: Առաջադրվել է տեսնելով քաղաքում առկա իրավիճակը եւ արդար ընտրության դեպքում չի կասկածում իր հաթանակին: Թեկնածուի խոսքով, ընտրակաշառքների մասին խոսում են քաղաքում, սակայն Յոլյանը վստահ է, որ այս անգամ գորիսեցին չի վաճառվի: Նշենք, որ […]

“Գետամեջում եմ….. Գետամեջում”. ասաց գյուղապետի թեկնածուն

“Ես գյուղում եմ, մասնակցել եմ քվեարկությանը: Հիմա էլ մեր տանը սպասում եմ քվեարկության արդյունքներին”,-ասաց Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի համայնքի ղեկավարի թեկնածու Ավետիս Մուրադյանը: Վերջինս ԲՀԿ անդամ է, եւ միակ թեկնածուն է: Նշենք, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ա. Մուրադյանը գյուղում չէ “Երեկ չէի գյուղում, գնացել էի Իջեւան, որդուս տեսակցության ծառայում է բանակում”,- Henaran.am-ի հետ […]

Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

 Երեւանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին այդպիսի շուկաներ գործում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: Երեւանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը,Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը […]

Մահացել է Սմբատ Այվազյանը

Այսօր՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը մահացել է Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի հրամանատար,ազատամարտիկ, “Հանրապետություն” կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանը: Henaran.am-ի տեղեկություններով նա տառապել է ծանր հիվանդությամբ և բուժման նպատակով մեկնել է Փարիզ, որտեղ և մահացել է: Սմբատ Այվազյանը 1990-1995 թթ.-ին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք), ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի […]

Քաղաքապետն աթոռը հանձնելու է թոռնուհուն /վիդեո/

Ջերմուկի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը քվեարկությանը մասնակցեց 39/02 տեղամասում: Նա ընտրելու էր եկել թոռնուհու հետ: “Քվեարկել եմ հանուն այս բալիկի եւ բոլոր բալիկների”,-ասաց նա: Ի դեպ, թեկնածուն կատակով առաջարկեց լրագրողներին շատ նկարել թոռնուհուն, քանի որ ապագա քաղաքապետ է: “Գրել էին չէ՞, որ քաղաքապետի աթոռն այնքան եմ ուզում պահեմ, մինչեւ թոռնիկս ընտրելու իրավունք […]

Գորիսում ջնջո՞ւմ են 2 թեկնածուներին

Գորիսի 9 ընտրական տեղամասերում հաշվառված 16 հազար 171 ընտրողներից ժամը 12-ի դրությամբ քվեարկել է 13%-ը: Ինչպես Henaran.am-ի թղթակցին տեղեկացրին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քվեարկությունը մինչև այս պահը բնականոն է ընթանում, բողոքներ չկան: Henaran.am-ը ընտրատեղամասից դուրս զրուցեց ընտրողների հետ: Նրանցից մի քանիսը նշեցին, որ քվեարթեթիկն անվավեր են դարձրել, քանի որ նրանց պատկերացրած քաղաքապետն այլ չափանիշներով պետք […]

Ոնց կարող է հանրապետական մարզպետը չսատարի ՀՀԿ-ի թեկնածուին /վիդեո/

Ջերմուկի քաղաքապետի թեկնածու, “Նորոգշին” ընկերության տնօրեն, անկուսակացկան Կորյուն Ստեփանյանը քվեարկեց հանուն իր նախընտրական ծրագրի: Ընտրվելու դեպքում, առաջին գործը կլինի փողոցների ասֆալտապատումը: Չընտրվելու դեպքում պատրաստ է շնորհավորել մյուս թեկնածուին՝ ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին: Կորյունը Ստեփանյանը չհերքեց, որ մրցակիցը իր ընկերն ու բարեկամն է, բայց մտածում է, որ ինքը ավելի լավ քաղաքապետ կլինի: Ի դեպ, թեկնածուն […]

Քվեարկությունը ընթանում է բնականոն. պաշտոնական

Այսօր`  2014թ. հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի ընտրություններ: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:    Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ընթանում է բնականոն հունով:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի