16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հեֆերնը հանդիպել է Տեր-Պետրոսյանին

Հուլիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

 Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել  երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներ:

 Առաջին Նախագահը անդրադարձել է նաեւ ոչ իշխանական Քառյակի համագործակցությանը, մասնավորապես իշխանություններին ներկայացված 12 պահանջներին, ինչպես նաեւ Քառյակի առաջիկա անելիքներին:

 Քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանն եւ անվտանգությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

 

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության առաջին քարտուղար Քրիստոֆեր Անդերսոնը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ