09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան կամ հարձակվողն է, կամ հարձակվողներին աջակցողը. Հայ Դատ

Կը դատապարտենք Քեսապի վրայ, Թուրքիոյ ճամբով, վերջին օրերուն կատարուած յարձակողական գործողութիւնները։ Ամիսներէ ի վեր, մենք կը զգուշացնէինք միջազգային համայնքը, թէ Սուրիոյ մէջ կռուող այս օտար ծայրայեղական կռուողներ կը ներկայացնեն մեծագոյն վտանգը Սուրիոյ մէջ քրիստոնեայ փոքրամասնութեան համար։ Հայաբնակ Քեսապ աւանի եւ շրջակայ գիւղերուն վրայ այս դաժան եւ չհրահրուած յարձակումներով նորագոյն օրինակն են այդ բռնութեան, որ գործօն կերպով կը քաջալերուի […]

Հանրային տրանսպորտի շահագործումը համայնքի ղեկավարությանը հանձնելու նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր այսօր 72 կողմ, 32 դեմ և 13 ձեռնպահ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ”Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումնների մասին օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ այս նախագիծը բավական բուռն քննարկվեց նախորդ քառօրյայում: Ըստ նախագծի՝ նախատեսվում է հանրային տրանսպորտի շահագործումը հանձնել համայնքի ղեկավարությանը։ Ներդրվել է նոր օպերատոր հասկացությունը, որը Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման […]

Տակից դուրս չեկան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերություններն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2012-2013 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունները: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերությունները, աշխատանքային պայմանագրում ներառված կետերից մեկի համաձայն, պարտավոր են 5 տարվա ընթացքում սեփական միջոցներով […]

Հայկական շաուրմայից Ռուսաստանում 32 հոգի է թունավորվել

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում 32 հոգի է թունավորվել` տեղի շաուրմայանոցի շաուրմաներից ուտելուց հետո, գրում է Life News-ը: Պարզվել է, քաղաքի կենտրոնում գտնվող շաուրմայանոցը պատկանում է հայազգի Դ. Ա. Մկրտչյանին, ով Կալինինգրադում նաեւ հացի փուռ ունի: Նրա շաուրմայանոցում սնված 32 հոգին էլ հայտնվել են հիվանդանոցում։ Այժմ շաուրմայանոցը փակ է, դեպքի առթիվ փորձաքննություն է ընթանում:

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ;;Գառնի-Երևան;; ջրատարի վրա պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 26-ին ժամը 08.00-ից մինչև 27-ը ժամը 08.00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, ñ […]

՛՛Մեծ-մեծ խոսելով չէ՛՛. ո՞ր մորը փող տալ

՛՛Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս, մինչև 2 տարեկան երեխաներին խնամքի համար գումար հատկացնելուն, մեծ-մեծ խոսալով չէ, թե մենք սոցիալական ողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք՛՛,-այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ի հեղինակած ՛՛Պետական նպաստի՛՛ մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա […]

՛՛Մեր հայրենակիցների վիճակն իսկապես դժվար է և արտակարգ միջամատություն է պահանջվում՛՛

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նիստերի օրակարգը, ինչից հետո ՛՛Ժառանագություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչ գործողություններ են ծրագրվում Թուրքիայի կողմից սիրիահայերի տարհանումը կանխելու ուղղությամբ։ ՛՛Մամուլում տեղեկություններ կան, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ են սկսվել, և հայերին տարհանում են։ Այսպիսիով կարելի է ասել՝ սկսում […]

10 երկիր արգելափակել է ՛՛Youtube՛՛-ը

Youtube-ն արգելափակվել է էրոտիկ եւ ցենզից դուրս տեսանյութերի անսահման քանակության պատճառով: Այն, որ Հայաստանի նման պետությունը ՛՛ջերմորեն՛՛ բացել է ՛՛Youtube՛՛-ի դռները հայերի առաջ, դեռ չի նշանակում, որ այս կերպ են վարվում բոլոր երկրներում: Աշխարհի շուրջ 10 երկրներ արգելափակել են Youtube-ը իրենց երկրի բնակիչների համար: Այս երկներից առաջինը Բրազիլիան է, որն արգելափակել է ցանցը 2007թ. այն բանից հետո, երբ […]

Թամարի տարիները` Ֆրունզիկի կողքին. կպատմի հուշերը

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի կինը, ցանկություն ունի հրապարակել Մհեր Մկրտչյանի մի շարք անհայտ լուսանկարներ և նրա հետ կապված պատմությունները: Այս հարցում որոշել են համագործակցել Թամար Հովհաննիսյանն ու կինոգետ Զավեն Բոյաջյանը:  ՛՛Զավեն Բոյաջյանը քսան տարի արդեն հեռավորության վրա փորձում է ինձ ներքաշել այդ ձեռնարկի մեջ: Նախագծի խմբագիրը հենց նա է: ես Երևան եկա […]

Սիրիայի նախագահը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է անել հնարավորը՝ խաղաղություն հաստատելու համար

Շաբաթ օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին է այցելել Սիրիայի դեսպանը, նրանք խոսել են  մարտի 21-ի վաղ առավոտյան Թուրքիայի զինված խմբավորումների հարձակումից, երբ նրանք անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա, գրում է “Եռագույնը”: Դեսպանը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է տվել անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի