03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Արսենալ”-ի զենքը պարն է /ֆոտո/

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի “Արսենալ” պարային խմբի մենակատարները վերջերս են վերադարձել միանգամից երկու փառատոն-մրցումներից: Խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արսեն Մելքոնյան եւ Լուսինե Կարապետյան զույգը սպորտային եւ լատինա-ամերիկյան պարաոճերում Հայաստանը ներկայացրին  Բաթումիում կայացած  “WORLD OPEN” եւ Սոչիում՝ “INTERNATIONAL OPEN” մրցույթներին: Առաջինին մասնակցում էր 15 երկիր՝ 63 զույգ, իսկ երկրորդին՝ 30 երկիր մոտ 200 զույգ:

Հայաստանից մասնակցում էր միայն  “Արսենալ”-ը: Ինչպես տեղեկացրեց խմբի գեղեկավար Արսեն Մելքոնյանը, իրենք լավ ցուցանիշներ եւ ռեյտինգային միավորներ ունեցան: Առաջիկայում նոր փառատոն-մրցույթներ են, որտեղ “Արսենալը” կարող է բարձրացնել Եռագույնն ու բարձր պահել Հայաստանի պատիվը:

Սակայն արտերկրում կայանալիք փառատոններին խմբի մասնակցությունը հարցականի տակ է, որովհետեւ հովանավորներ չկան: Վերջին երկու փառատոններին էլ զույգը իր միջոցներով մասնակցեց: Մնում է շնորհավորել հաղթող զույգին եւ հուսալ, որ կգտնվեն բարերարներ, որոնց միջոցով “Արսենալ”-ին կհաջողվի մասնակցել հաջորդ փառատոններին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ