15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինձ փողոց կհանի մեկ բան. Վարդան Դևրիկյան /վիդեո/

 Գրականագետ Վարդան Դևրիկյանը լավ չի տիրապետում հոսանքի սակագնի թանկացման պատճառներին վերաբեվող հարցին: Որպես քաղաքացի նա արդյո՞ք դուրս կգա պայքարի՝ հարցը մենք ուղղեցինք հասարակական տարբեր հարցերում  շուրջ մեկնաբանություններով հանդես եկեղ գրականագետին: Դևրիկյանը նկատեց, որ ինքը երբեք չի դառնա գործիք և փողոց դուրս չի գա խոսելու մի թեմայի մասին, որին ինքը լավ ծանոթ չէ: Հարցին ի պատասխան նա իր մեկնաբանության խարիսխը նետեց հասարակության համար ցավոտ մեկ այլ հարցի՝ հանրային տրանսպորտի սակագնի թանկացման ուղղությամբ:

“Անկեղծ ասեմ ինձ փողոց կհանի գլխավոր, եթե ոչ միակ բանը՝ դա տրանսպորտի սակագնի թանկացումն է, որովհետև դա կենցաղային մակարդակով, բայց օբյեկտիվորեն տիրապետում եմ այն հարցին, որը վերաբերվում է երթուղայինի գնի վերանայմանը”,-նշեց Դևրիկյանը:

“Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը ես քանի որ ներսից չեմ պատկերացնում, չեմ կարող ասել:Որպես մարդ մեր ժողովրդին նայելով՝ ես կցանանամ, որ ոչ թե 10 տոկոս թանկանա, այլ 20 տոկոս էժանանա”,-հավելեց Դևրիկյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ