12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Օդաչուները կտրեցին նախարարի ճանապարհը. պահանջում են /վիդեո/

Կառավարության հերթական նիստից առաջ իրենց թոշակները պահանջող նախկին օդաչուները կտրեցին արդարադատության նախարարի ճանապարհը:

 Նրանք արդեն մի քանի տարի  շարունակ պայքարում են իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:

Ստեղծվել է  “Հաշմանդամ օդաչուներ”  հասարակական կազմակերպությունը , որի կազմում ոչ միայն օդաչուներն են այլ, ինժեներատեխնիկական անձնակազմը և այն կանայք, որոնց ամուսինները ավիավթարի ժամանակ մահացել են պահանջում են իրենց գումարները:

Հաշմանդամ օդաչուները նշում են, որ  աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություն, որն, ըստ Հայաստանի բոլոր օրեքների պետք է փոխհատուցվի առողջությանը պատճառված վնասի համար: Սակայն կան նաև կանայք, որոնց ամուսինները մահացել են ավիավթարում, Իրանի Իսլամական հանրապետությունում. Դա 7 ընտանիք է:

Արդարադատության նախարարից պահանջեցին միջամտել գործին, որ  վերադարձվի իրենց գումարները:

“Եթե դուք լսեիք իմ առաջարկը, հարցը ավել հեշտ կլիներ լուծելը”,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ