Անհասկանալի ու զարմանալի կլիներ, որ ընդդիմությունն այլ ավելի մեղմ խոսեր /վիդեո/
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը որպես ՀՀ քաղաքացի և որպես պատգամավոր դեմ է էլեկտրաէներգիայի, ինչպես նաև որևէ այլ ծառայության սակագնի բարձրացմանը: ՛՛Քաղաքացիներն այն վիակում են, որ նույնիսկ հիմա են դժվարանում վճարում ատարել, և ես իրավունք չունեմ ասելու, որ կողմ եմ սակագնի բարձրացմանը, ինքս էլ այդպես չեմ կարծում, սակայն մյուս կողմից կա տնտեսական քաղաքականություն, կա տնտեսության վիճակ, երբ որ այլընտրանք չի մնում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եսայանը: Նա հիշեցրեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է 105 հազար անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի սակագինը: ՛՛Այնպես չէ, որ սակագինը բարձրացավ, ու պետությունն իր անապահով քաղաքացիներին թողել է այդ խնդրի առաջ՛՛,-նկատեց պատգամավորը:
Հարցին, թե իսկապես կարծում է, որ Հայաստանում անապահովների թիվը 105 հազար է, նա պատասխանեց, որ ինքն անձամբ չունի այդ տվյալները, սակայն հակված է հավատալ վիճակագրական ծաայության տվյալներին: ՛՛Իհարկե, ես համաձայն եմ, որ քաղաքացիներն այսօր շատ բարենպաստ չեն ապրում, որոշ մարդիկ՝ 30-35 տոկոսը, աղքատության շեմի մեջ են, սա շատ վատ է, պետք է փորձենք այս իրավիճակը փոխել՛՛,-շեշտեց նա՝ հավելելով, որ այս դեպքում, սակայն, բացի սակագնի բարձրացումից այլ ելք չկար:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը քաղաքական որոշում է, ապա ՀՀԿ պատգամավորն ասաց. ՛՛Ես շատ կզարմանայի, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերn ողջունեին այս որոշումը: Ես իշխանության քաղաքական ուժն եմ ներկայացնում, բայց ես նույնպես չեմ ողջունում այս որոշումը, ես շատ կուզեի, որ սա չլիներ: Անհասկանալի կլիներ, որ ընդդիմությունն ավելի մեղմ խոսեր, բնականաբար, ընդդիմադիր քաղաքական ուժերը պիտի ավելի կոշտ խոսեն այդ մասին, և լավ է, որ կոշտ են խոսում, որովհետև գիտեք հայտնի խոսքը՝ ՛՛այն իշխանությունն է ուժեղ, որն ուժեղ ընդդիմություն ունի՛՛: Ես կուզեմ, որ ընդդիմությունը բոլոր հարցեում լինի բավականին ուժեղ ու տրամաբանված, որպեսզի իշխանությունն անընդհատ զգա ընդդիմության շնչառությունը, միայն այս դեպքում է կայանում ժողովրդավարական պետությունը՛՛:
Մարգարիտ Եսայանը հավելեց, որ ամբողջ աշխարհում թանկացումներ են լինում, ու այդ գործընթացները Հայաստանին չեն կարող շրջանցել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: