12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կարեն Մկրտչյանը ներում է իրեն վատաբանողներին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Մկրտչյանը և  AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը խոսեցին վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած այն թեմայի մասին, ըստ որի՝ Կարենը կեղծել է իր հիվանդության մասին փաստաթղթերը և Գերմանիայում կատարած ծախսերի կեղծ ցուցակ է ներկայացրել:

Իրավաբանը նշեց, որ այժմ ուսումնասիրություն է անկցկացվում փաստափղթերի վերաբերյալ և ոստիկանական քննությունից հետո պարզ կդառանա ամենինչ: Իսկ հարցին, թե՞ ինչ մանրամասներ կասեք այդ քննությունից, նա ասաց.’’Պահպանենք քննության գաղտնիության սկզբունքը’’:

Կարեն Մկրտչյանն էլ հաստատեց, որ իր առողջական վիճակը բավարար վիճակում է ն ֆինանսական միջոցները բավական են երկրորդ բուժմանը մեկնելու համար:

Աղմուկ բարձրացրած հարցի վերաբերյալ դերասանը ասաց. ‘’Մի անանուն, անդեմք, ուրվականի գրվածք, որը ենքան անտակտ ա, որ առանց ճանաչելու ինձ, առանց իմանալու իմ կենսագրությունը, փորձում ա ինձ վիրավորել, ես այդ ստոր քայլը ներում եմ’’:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ