21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալված է

Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: Ոոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի […]

Իրականացվում են զարգացմանը միտված փոփոխություններ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ուղեկցությամբ  ծանոթացավ  շինարարական աշխատանքների ընթացքին:  2013 թվականին մեկնարկած աշխատանքների ավատից հետո ինստիտուտը կհամալրվի նոր մասնաշենքով, որտեղ  կկազմակերպվի 5-6 նոր բաժանմունք, այդ թվում` մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնը:  Շուրջ երկու տարի տեւած նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքից հետո այցելուների համար կենտրոնն […]

Ջուր չի լինի

            ”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 23:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայի 6-11 համարների ջրամատակարարումը, իսկ Նորագյուղ թաղամասում կդիտվի ջրի ճնշման անկում:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

Գյուղական համայնքներում կստեղծվեն փրկարար կամավորական ջոկատներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ֆրանսիական ‘’Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների’’ հասարակական կազմակերպությունը միասին նախաձեռնել են գյուղական համայնքներում ստեղծել փրկարար կամավորական ջոկատներ: Այս մասին ‘’Հենարան’’ մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ‘’Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների’’ կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Բեռնար Ժանենը: ‘’Ես շատ կարեւորում եմ այս ծրագիրը եւ ամեն ինչ անելու ենք այն […]

Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

Բաքվում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Այս մասին Irakan.info-ի հետ զրույցում տեղեկացրել է Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը: Նրա խոսքով` Հակոբը օգոստոսի 26-ից արդեն Ադրբեջանի տարածքում չէ, տեղափոխվել է երրորդ երկիր:  Հիշեցնենք, որ 2013թ.-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հայ-ադրբեջանական շփման գծում չկողմնորոշվելով տեղանքում, պատահմամբ հատել էր […]

Սյունիքի մարզպետն ընդունել է ականազերծված հերթական տարածքը /ֆոտո/

Արցախյան գոյամարտի տարիներին Սյունիքի մարզը ամենաշատ տուժեց ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաեւ հետպատերազմական տարիներին: Պատերազմից հետո շփման գծի ողջ երկանքով ի հայտ եկան ականապատված տարածքներ, որոնք համայնքները չեն կարողանում տնօրինել: Ականապատված տարածքներում սահմանային համայնքները ունեցել են մարդկային ու նյութական մեծ կորուստներ: Խնդրի լուծմանը հետամուտ է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որը նախաձեռնել է ականազերծման աշխատանքներ: […]

Հիվանդաբուժության փոխարեն` առողջության պահպանում

Յուրաքանչյուր երկրի նպատակն է առողջ պահել բնակչությանը և ոչ թե հիվանդ բուժել: Այս գաղափարախոսությունն է դրված առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման հիմքում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ֆինանսական հաշվարկները վկայում եմ, որ առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման այս մոդելը պետության համար տնտեսապես առավել ձեռնտու է: «Առողջապահական տեսանկյունից` […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:  Օդի ջերմաստիճանը 29-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: 

Սեւանում ծեծել են կուսակցության ղեկավարին

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն ահազանգեց  “Հզոր ապագա”  կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը եւ տեղեկացրեց, որ Սեւանում անհայտ անձինք հարձակվել են իր վրա եւ ծեծել: Վերջինս Սեւան էր գնացել՝ ծանոթանալու կուսակցության տարածքային գրասենյակի կառուցման շինաշխատանքներին:  Արկադի Կիրակոսյանն ոստիկանությունում արդեն հաղորդում է տվել միջադեպի մասին: Դրդապատճառների մասին՝ Կիրակոսյանն ասաց, որ կխոսի ուշացումով:

Սանմաքրման աշխատանքներ քաղաքապետարանի դպրոցներում

Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ: Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաեւ  էներգամատակարարման մալուխագծերը: Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաեւ լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի