11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Ի պաշտպանություն Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի՝ օգոստոսի 7-ին տեղի կունենա երթ: Oգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանի:  Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետեւ կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան […]

Ամենայն Հայոց կաթողիկոսի զորակցությունը

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնում Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին եւ մերձավորներին: “Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի […]

Վարչապետն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելել է “Փրկություն” հասարակական կազմակերպության՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու երիտասարդների ցերեկային խնամքի եւ առօրյա զբաղվածության կենտրոն: Հովիկ Աբրահամյանը շրջել է հաշմանդամ երեխաների կենտրոնի սենյակներով, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ հնարավորություններին, զրուցել երիտասարդների հետ: Ապա վարչապետը հանդիպել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին, ովքեր ներկայացրել […]

Երիտասարդների նախագծով վերականգնվում է Ազատամարտիկների այգին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում այցելել եւ տեղում հետեւել է Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով վարչական շրջանի՝ Գայի պողոտայի եւ «Ջրաշխարհի» հարեւանությամբ տեղակայված Ազատամարտիկների այգու վերականգնման ծրագրով  իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագծի վրա քաղաքապետին մանրամասն ներկայացնելով նախատեսված աշխատանքները՝ պատասխանատուները վստահեցրել են, որ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքը բարեկարգման ծրագրի […]

Քննարկվել է “Նորավանք” հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել է հիմնադրամի հնգամյա՝ 2009-2014 թթ. գործունեության հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում hիմնադրամի հայագիտական, քաղաքական եւ տեղեկատվական կենտրոնների կատարած աշխատանքներն ազգային անվտանգության եւ սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ։ Նշված թեմաներով 2009-2014 թթ.  հրատարակվել […]

Հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը

 Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը եւ ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ եւ քննարկել իրավիճակը  կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարեւորվել է  հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ […]

Հոգեբուժարանների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ

Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարներին կարճ ժամանակ էր տվել առկա թերությունները շտկելու համար` հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հատկապես անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման պատշաճ ապահովումը, դեղերի շրջանառությունը,  ընդհանուր սանիտարական վիճակը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանումը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Միաժամանակ նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ […]

Մահացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը

Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյանը: Պետրոս Տեր-Պետրոսյանը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի եւ կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ: Պետրոս Տեր-Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, ժամը` 18.00-20.00-ը:  Հուղարկավորությունը` օգոստոսի 6-ին, ժամը 13.30-ին` […]

Վայոց ձորի մարզպետը գիշերել է առաջին գծում

2014 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկում: Վայքի գնդի հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ Է.Ղազարյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին, ընթրել զինվորների հետ, որից հետո գիշերն անցկացրել սահմանային կետում՝ գիշերային ժամերին, ինչպես նաև առավոտյան շրջայց կատարել […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է հակամարտող կողմերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է արել իրականացնել պայմանավորվածությունները կրակի դադարեցման վերաբերյալ, եւ զերծ մնալ բռնությունից. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:  ”Պան Գի Մունը բոլոր կողմերին կոչ է անում հարգել հրադադարի համաձայնագիրը եւ զերծ մնալ հետագա բռնությունից, շարունակել երկխոսությունը՝ խաղաղ քաղաքական կարգավորմանը շուտ հասնելու համար”,- ասված է ՄԱԿ-ի տարածած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի