04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Անկախ նրանից` ով է, ինչ է, ոնց է, Հայաստանում օրենքը պետք է պահպանվի. Շարմազանովը` լրագրողի հետ միջադեպից

”Անկախ նրանից` ով է, ինչ է, ոնց է, Հայաստանում օրենքը պետք է պահպանվի, մանրամասներին տեղյակ չեմ, բայց անթույլատրելի է ՀՀ-ում ցանկացած ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ, անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն մարդու մասնագիտական գործունեության նկատմամբ”,-Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`խոսելով երեկ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին:

Նշենք, որ ԱԺ անվտանգության պետը բռնություն էր գործադրել ակցիան լուսաբանող լրագրողի նկատմամբ: ”Տեսա, որ պատգամավորները հայտարարեցին, դա թաքուն չի եղել: Դրա համար կան իրավապահ մարմիններ, ես երբեք իրավապահ մարմինների ֆունկցիան ինձ վրա չեմ վերցնում, կարծում եմ` իրավապահ մարմինները կքննեն ու կտեսնեն, բայց մանրամասներին տեղյակ չեմ”,-ասաց Շարմազանովը:

Վերջինս կարծում է, որ Ազգային ժողովն ոչ թե դատապարտող խոսք ասելու վայր է, այլ աշխատանքի: ”Անթույլարտելի է ցանկացած ոտնձգություն օրենքի նկատմամբ` դա կանի լրագրողը, կանի քաղաքական գործիչը, պաշտոնյան, քաղաքացին… մեզ համար ընդունելի չէ”,-ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր է, որ ԱԺ-ն ծառայողական քննություն սկսի այս գործը պարզելու համար, ինչին ՀՀԿ խոսնակը նկատեց, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին է, իսկ նման հարցերը պետք է իրավապահ մարմիններն ուսումնասիրեն: ”Քանի դեռ մարդը դատարանով պատժված չէ, կա անմեղության կանխավարկած, եկեք որևէ մեկս մեզ վրա մեղադրողի ֆունկցիա չվերցնենք, անկախ այդ կադրերից, եթե դա կլինի խոչընդոտ խոսքի ազատության դեմ, բնականաբար չի կարող մեր կողմից ողջունվել”,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ