11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ. Մովսես Հակոբյանի կոչը /վիդեո/

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի  հրամանատար Մովսես Հակոբյանը  կոչով դիմել է պաշտպանության բանակի անձնակազմին: Կոչը Արցախի հեռուստատեսության տեսանյութում՝ այստեղ:

Մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում. ՀՀ վարչապետ

  Օգոստոսի 6-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի: Երկրի վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվել է վերջին օրերին սահմանամերձ համայնքներ կատարած այցերի տպավորություններով` նշելով,  որ դիրքերից սկսած բոլորը մարտական են տրամադրված եւ պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները: “Կառավարությունն ուշադիր է եղել եւ այսուհետ առավել […]

“Երեւանյան ամառ” առողջապահական ակցիայի առաջին օրերին բուժհետազոտում է անցել 300 քաղաքացի

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի առողջապահության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի համաբուժարաններ, որտեղ օգոստոսի 1-ից ընթանում է «Երեւանյան ամառ» առողջապահական ակցիան։ Դավիթ Օհանյանը ծանոթացել է քաղաքացիների այցելությանը, նրանց առողջական վիճակի ցուցանիշներին, քաղաքացիներից հետաքրքվել ակցիայի ընթացքի ու բուժսպասարկման որակի մասին։Շրջելով թերապեւտիկ եւ հետազոտությունների սենյակներով՝ քաղաքապետի տեղակալը բժիշկներին հորդորել է ակցիայի օրերին հետեւողական լինել […]

Մայրաքաղաքի ոռոգման ցանցը 2014 թվականին ընդլայնվել է 22 կիլոմետրով

Մայրաքաղաքի օրեցօր ավելացող ծաղկապատ տարածքների, այգիների, պուրակների ու կանաչ գոտիների պահպանության ու խնամքի առաջին նախապայմանը ոռոգման նոր համակարգերի ներդրումն է: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ այս տարի կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում  ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, […]

Ասկերանում եւ Ակնայում՝ զինվորի կողքին

ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթների շրջանակներում ընդգրկված են մերօրյա հերոսների փառաբանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված անվանակարգեր։ Մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով իրականացնում են ծրագրեր, որոնք նվիրված են հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորմանը, հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների փառաբանմանը, հասարակության շրջանում առկա արատավոր բարքերի […]

Մահացել է “Գոհար” համույթի ղեկավարը

“Գոհար” համույթը իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է խմբի ղեկավար Սեպուհի Աբգարյանի մահվան մասին:  “Յետ կարճատեւ հիւանդութեան եւ վաստակաշատ ու բեղմնաւոր կեանքի, ԳՈՀԱՐ Մեծ Ընտանիքին, Մելգոնեան Կրթական Հաստատութեան եւ իր սիրելի աշակերտներուն ու բարեկամներուն ու երկրաւոր կեանքին հրաժեշտ տուաւ Սփիւռքահայ արուեստագէտներու եւ մանկավարժներու ամէնէն պայծառ եւ ինքնատիպ դէմքերէն մին՝ Մայեսթրօ Սեպուհ Աբգարեանը։ Երեքշաբթի 5 Օգոստոս 2014-ի կանուխ […]

Սոչիի հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է. Սեյրան Օհանյան

Ի՞նչ է տալու Սոչիում առաջիկա օրերին կայանալիք Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների հանդիպումը, օգոստոսի 6-ի ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարը ասաց, որ հրադադարի լիարժեք պահպանման հասնելը խիստ անհավանական է: “Մինչեւ Սոչիի հանդիպում՝ հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, բայց հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է ինձ համար ”,-ասաց նախարարը: […]

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝   Օգոստոսի 6-10-ին հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 6-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝   6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի […]

Այսօր ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով. Սեյրան Օհանյան

“ՀՀ պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին եւ հարազատների: Յուրաքանչյուր զինծառայող բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը”,-այսպես սկսեց օգոստոսի 6-ի մամուլի ասուլիսը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ դիմելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից նախաձեռնած դիվերսիաների արդյունքում զոհված զինվորների ծնողներին եւ հարազատներին:  Նախարարը մեկ առ մեկ հիշեց […]

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Պուտինի հետ Լեւոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի 10986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի  բերումով փոխելու հարցը: “Օգոստոսի 13-ին Մոսկվայի դատարանը վերաքննիչ կարգով քննելու է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի