02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

147 միլիոն դրամ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի գյուղերին

Կառավարությունը պահուստային ֆոնդից 147 միլիոն դրամ է հատկացնելու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների լուծման համար: Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասաց, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում համայնքային հանդիպումների ժամանակ բարձրացվել են մի շարք խնդիրներ, և վարչապետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական՝ նշված խնդիրները կարգավորելու համար:

Մասնավորապես գումարը տրամադրվում է Չինարիի տարածքում առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքում ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման նպատակով գաբիոնե հենապատի ձեռքբերման համար: Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ այս տարի քամիների հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացել են հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ