11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք հակառակորդին հաղթեցինք եւ՜ սահմանին, եւ՜ տեղեկատվական հարթությունում. Արծրուն Հովհաննիսյան

Օգոստոսի 9-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեւանի Կենտրոն եւ Ավան տարածքային կազմակերպությունների անդամները Ծաղկաձորում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Քննարկվեցին վերջին օրերին սահմանային լարվածության դեպքերը, մամուլի եւ սոցցանցերի արձագանքն իրադարձություններին եւ տեղեկատվական, քարոզչական դաշտում ՀՀԿ երիտասարդների դերը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ այս հանդիպումը կազմակերպվել է երիտասարդ հանրապետականների պահանջով։ “ՀՀԿ-ն […]

Սերժ Սարգսյանը Պուտինին է ներկայացրել շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառները /լրացված, ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի […]

Հերմինե Նաղդալյանը հիվանդանոց է տեղափոխվել.armnewstv.am

ՀՀԿ խմբակցության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է armnewstv.am-ը: Լրատվամիջոցին ասել են, որ  Նաղդալյանը երեկ է իրենց մոտ ընդունվել: Հիմա հիվանդասենյակում է: Վիճակը լավ է: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին Արմնյուզի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրավասու չէ ասել, թե ինչ խնդիր ունի Աժ փոխնախագահը: Շարունակությունը սկզբնաղբյուր […]

Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Վարչապետ  Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները եւս մեկ անգամ շեշտել […]

Ալիեւը Սոչիում պիտի բացատրի արկածախնդրությունը

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Վաղը այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախեւառաջ նախագահ Ալիեւը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության եւ իր այլատյաց հռետորաբանության իմաստը”:

Չորաթանում շուրջօրյա հերթապահություն է. նախարարից զենք են խնդրում/վիդեո/ֆոտո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի և  Ադրբեջանական Աղդամ գյուղի սահմանագիծը գրեթե չի նշմարվում՝ սահմանը խաղողի  այգիներն են: Մինչդեռ թշնամին երբեք չի ընկալել հարևանության գաղափարը և դավադիր կրակոցներ է ուղղել խաղաղ հողագործի վրա՝  սեփական հողի վրա աշխատելու պահին: ՛՛Մենք երբեք չենք վախեցել դավադիր կրակոցից, միշտ պատրաստ ենք մեկին՝ տասը պատասխան տալու: Բայց մենք ազնիվ ենք մեր պայքարում, […]

Սերժ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն վա՞ղը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Նովրուզ Մամեդովը  twitter-ի  իր էջում գրել է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Սերժ Սարգսյանն ու  Իլհամ Ալիեւը կհանդիպեն վաղը՝ օգոստոսի 10-ին: Մամեդովն նաեւ գրել է, որ դա կախված կլինի Հայաստանի նախագահի կառուցողական մոտեցումից: Մամեդովը նաեւ նշել է, որ հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության հարթեցման մոտեցումները  Ըստ նույն աղբյուրի, այսօր կայանալիք Պուտին-Ալիեւ հանդիպմանը […]

Հայրենասիրության դաս՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի տանը

  Օգոստոսի 8-ին “Գեղարեգ” կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ամփոփեց “Պատիվ ունեմ” ռազմահայրենասիրական ծրագիրը։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների շուրջ 35 պատանիներ ու երիտասարդներ նախ եղան ռազմաավիացիոն ինստիտուտում, այցելեցին կենտրոնական ռազմական հոսպիտալ, որտեղ տեսակցեցին հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ, թշնամու հետ ձեռնամարտի բռնված, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին դիմագրաված եւ վերջիններիս փախուստի մատնած Նորայր Քամալյանին։ Պատանիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին […]

Կան սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման դեպքեր

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած թունավորման դեպքեր: Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով,  2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով:                 Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: […]

Հակառակորդի կրակոցից մեքենա է հրդեհվել

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, քիչ առաջ Տավուշի մարզի Ներքին Կարմիր-Այգեպար ճանապարհին մոտ կես ժամ առաջ հակառակորդի կրակոցներից մեքենա է պայթել: Ըստ տեղեկության, “Միցչուբիսի”-ի վարոդը հասցրել է դուրս գալ մեքենայից ու փրկվել է: Մանրամասները կփորձենք ճշտել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի