21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր են տեղումներ

Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: 

Եզդիները երախտագետ են ՀՀ կառավարությանը

Սեպտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի ներկայությամբ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին հանձնեց ՄԱԿ-ի ՄԱԿԳՀ-ի ժնևյան կենտրոնակայանի հաշվեհամարին ՀՀ կառավարության կողմից Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին […]

Շամշյանը՝ Սերժ Սարգսյանին, Henaran.am-ը՝ Շամշյանին /ֆոտո/

Արցախի անկախության տոնին Հայաստանի երեւելի դեմքերը Ստեփանակերտում էին: Այստեղ էր նաեւ դեմքերին աչալուրջ հետեւող Գագիկ Շամշյանը, ում այս անգամ ֆիքսել է Henaran.am-ի  ֆոտոխցիկը: Լուսանկարներն՝ առանց մեկնաբանության:

21 ամյա լեյտենանտը կորցրեց ոտքը /վիդեո/

Հովհաննես Կոթինյանը ընդամենը երեք օր է, որ ծառայում էր Մեհրաբի զորամասում: Նա ծառայության գնացել էր երջանիկ ժպիտով ու հպարտությամբ: Սակայն  օգոստոսի 28-ին Բերդի տարածաշրջանի առաջնագծում ականի պայթյունի հետևանքով Հովհաննեսը կորցրեց ոտքը: Կոթինյանի մայրը՝ Հասմիկ Վարդանյանը արտասուքն աչքերին նշեց, որ իրենք Վանաձորում են բնակվում և տղան լինելով մի քանի օրվա զինծառայող ցանկացել է իր ունեցած գիտելիքներով […]

Այն ինչին ակամա ականատես եղա, քիչ էր մնում ստիպեր ինձ հայհոյել…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Հայի մի տեսակ կա, որոնց ճանաչելով կամ նրանց արարքները, վարքագիծը տեսնելով` հիասթափվում ես և ցավում, որ նմանները ևս հայ են: Չմանրամասնեմ և նման “հայերի” ամբողջ տեսականին իրենց պերճանքով և թշվառությամբ չներկայացնեմ, քանի որ բազմիցս թե’ ես, թե’ ՖԲ-յան իմ մյուս բարեկամները շատ հաճախ անդրադառնում են…Բայց այն […]

Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի

Սեպտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ազգային ժողով, ուր հանդիպեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։ 

Բնապահպանության նախարարը ընդունել է ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության անդամներին

  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության անդամներին: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական  համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/  Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական  համակարգող Բրեդլի Բուզետտոն, շնորհավորելով նախարար Արամայիս Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ […]

Սեյրան Օհանյանը ընդունել է Անջեյ Կասպրչիկին

Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրությանը և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցներին առնչվող հարցեր: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի