21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վայոց Ձորի մարզ

Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Վայոց Ձորի մարզ։

Եղեգնաձորում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ մարզի ակտիվի՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի ղեկավար աշխատակիցների, կրթական հաստատությունների տնօրենների, Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։

Պատասխանելով ներկաների հարցերին` Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնորեն անդրադարձավ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Արտգործնախարարը խոսեց Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին Հայաստանի միացման գործընթացից։ Նախարար Նալբանդյանը պատմեց հարևան երկների հետ հարաբերությունների մասին, անդրադարձավ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը։

Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելեց մարզում գտնվող պաշտպանական դիրքեր, զրուցեց Հայրենիքի սահմաները պաշտպանող զինվորների հետ, ծանոթացավ հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, սահմանագծում տիրող իրավիճակին։

Նախարար Նալբանդյանը զինվորներին մաղթելով բարի ծառայություն և հաջողություններ` ասաց. «Կարևոր է, որ դուք այնպես ծառայեք, որ ձեր ընտանիքներում հպարտանան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։ Համոզված եղեք, Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայում` խաղաղությունը հարատև դարձնելու համար»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ