11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի դեսպանատան վրա հայ է կրակել

Ինչպես տեղեկացնում է  “Մոսկովսկի Կոմսոմոլեց”-ը, Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը ազգությամբ հայ է: Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 18-ի գիշերը “Դոբրի լես” ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակել է Թուրքիայի զինանշանի ուղղությամբ եւ երկու  փամփուշտ ուղիղ նշանակետին է դիպել: Տեսախցիկներով պարզվել է Արթուր Միրզոյանի գտնվելու վայրը եւ ոստիկանությունը նրան ձերբակալել է: Ինքը ձերբակալված […]

Հարկ համարեցի նավթադոլարներից հրաժարվելով` ինքս ասել…բաց նամակ Ադրբեջանի նախագահին

Ֆեյսբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը իր տարեգրքում բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահին: Այն ներկայացնում ենք որոշակի խմբագրմամբ:   “ԲԱՑ ՆԱՄԱԿ` Իլհամ Հեյդարովիչ Ալիեւին. հարգելի պարոն. թերեւս այլ առիթ չի լինի, քեզ հիշեցնելու ու շնորհակալություն հայտնելու համար… եւ այպես` քանի որ ձեզ չեն ասում, ինչ պետք է իմանաս, հարկ համարեցի նավթադոլարներից հրաժարվելով` ինքս ասել… 1.դուք այդպես […]

Հայաստանում Մեռելոց է

Այսօր՝ օգոտսոսի 18-ին Հայաստանում Մեռելոց է եւ ոչ աշխատանքային օր: Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է հինգ տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը եւ ըստ կանոնակարգի Տաղավար տոնին հաջորդող օրը Մեռելոց է:  Եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար պատարագ է մատուցվելու, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Իսկ ՀՀ կառավարության 2013թ-ի նոյեմբերի 21-ի որոշման […]

Henaran.am-ը հիշեցնում է

Այս օրերին Henaran.am-ը ստանում է բազմաթիվ նամակներ որտեղ մեր ընթերցողներն անհանգստացած  հարցնում են,  թե ինչո՞ւ է կայքը թարմացվում ոչ պարբերաբար: Ուզում ենք հիշեցնել բոլորին, որ մեր խմբագրակազմը արձակուրդում  է, եւ այս օրերին Henaran.am-ը կիսարաձակուրդային ռեժիմով է աշխատում: Մենք նորմալ աշխատանքային ռեժիմի կվերադառնանք օգոստոսի 29-ին: Շնորհակալություն մեր բոլոր ընթերցողներին՝ կայքի աշխատանքներին հետեւելու համար: Մենք սիրում ենք […]

Ուշադրության կենտրոնում` հեմոդիալիզային ծառայության բարելավումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց Հայաստանում հեմոդիալիզային ծառայության իրավիճակը։ Մասնակցում էին ծառայությունների ղեկավարներն ու մասնագետները, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով այս ոլորտում երկար տարիների մեծ փորձ ունի։ Ներկայացնելով իրավիճակը` ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանը նշեց, որ այժմ հեմոդիալիզի ծառայություն իրականցվում […]

Քաղաքապետարանը հայցում է երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը

2014 թվականին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից  622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում  հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների եւ մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն  ու դիտահորերի կարգաբերումը: Մինչ այդ կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր […]

“Հարսնաքարի” գործը Վճռաբեկ դատարանում է. Աստված Ռուբեն Հայրապետյանի հետ

“Հարսնաքարի” գործով  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ  դատարան, սակայն դեռ վարույթ չի ընդունվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:  Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին դատապարտվել են  այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ […]

Չկա մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը, մեր հայրենիքի զարգացմանը միտված գործունեություն.Սեյրան Օհանյան

  Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Պաշտպանական բարեփոխումների շրջագծում բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը միտված ներկայացուցչական կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես […]

DJ-ները 3-ժամյա թեժ երեկո պարգեւեցին երիտասարդներին

Օգոստոսի 15-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ DJ-ների փառատոն՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այն կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում էր «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով երիտասարդներին, իր շնորհավորանքը սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով. «Պարզ, մարդկային շնորհակալություն բոլոր այն երիտասարդներին, ովքեր կարողանում […]

Տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արեւադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:  Երեւանում՝ օգոստոսի 16-17-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի