14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Դիլիջան՛՛ ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի բացահայտումները

02-12.09.2014թթ. ՛՛Դիլիջան՛՛  ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման  7 արձանագրություն՝ 27 ծառի և 4 խ.մ վառելափայտի անտառից ապօինի դուրսբերման դեպքերի համար: 2 անտառխախտման արձանագրություն   կազմվել է ՛՛Հաղարծին՛՛ տեղամասում Արայիկ Զարգարյանի /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում/  և    Արշակ  Թամրազյանի նկատմամբ /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում,/:  ՛՛Գոշ՛՛  տեղամասում  Սամվել Ալիխանյանի կողմից  ապօրինի հատված 3 ծառի համար կազմվել է անտառխախատման արձանագրություն:                   

   ՛՛Հաղարծին՛՛ տեղամասում կազմվել է 2 անտառխախտման արձանագրություն  Ռոբերտ Պետրոսյանի  կողմից  ապօրինի հատված 7 ծառի համար և Սերյոժա Պետրոսյանի կողմից   ապօրինի հատված 10 ծառի համար: 09.09.2014թ. անհայտ անձի կողմից ապօրինի հատված 5 ծառի համար կազմվել է   1 անտառխախտման արձանագրություն: Նշված 3 անտառխախտման արձանագրությունները ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՏԲՏ-ի կողմից:

        Սեպտեմբերի 9-ին, ժամը 1.00-ի սահմաններում,  ՛՛Դիլիջան՛՛  ազգային պարկի ՛՛Հաղարծին՛՛  տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից ՀՀ ոստիկանության Դիլիջանի տարածքային քննչական բաժնի  և ՛՛Դիլիջան՛՛ ազգային պարկ ՊՈԱԿ-ի  աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել է 1987թ. ծնված Նվեր Դիլանյանի կողմից վարած ՛՛ՈւԱԶ-469՛՛ մակնիշի ավտոմեքենան` բեռնված փայտանյութով, որը առգրավվել է և ի պահ է հանձնվել ՛՛Դիլիջան՛՛ ազգային պարկ ՊՈԱԿ-ին: Պարզվել է, որ Նվեր Դիլանյանը ՛՛Հաղարծին՛՛   տեղամասի տարածքից ապօրինի հատել է 2 ծառ, որի համար կազմվել է մեկ անտառխախտման արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

        05.09.2014թ.-ին  ՛՛Դիլիջան՛՛ ազգային պարկ ՊՈԱԿ-ի ՛՛Հաղարծին՛՛  տեղամասի թիվ 1 պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է 2  թակարդ` վայրի կենդանիներ որսալու համար: Նշված տարածքում 6 օր անընդմեջ իրականացվել է հերթապահություն` համապատասխան աշխատակիցների կողմից, ինչի  արդյունքում  սակայն որսագողը չի  հայտնաբերվել: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ