11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանկապարտեզներին մատակարարված անորակ հավը չի օգտագործվել

“Էդվարդ Մխիթարյան” ԱՁ-ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզների անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նշված անհատ ձեռներեցի հետ,  որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է ս.թ. հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին: Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ եւ կապարակնքել […]

Յուրի Վարդանյանի որդու մեղադրական ճառը օգոստոսի 26-ին

Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվող Դավիթ Վարդանյանի դատական նիստում կներկայացվի մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ Վարդանյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի ն դեսպան Յուրի Վարդանյանի որդին է, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` /թմրամիջոցների մաքսանենգություն/, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի/ առանց իրացնելու […]

Սահմանամերձ Վահան գյուղի զինվորի կողքին

 Oգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սեւանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրեց  «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝  ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն էր տեղական բնական եւ մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական եւ ազգային մշակույթի մաս դարձնելը,  մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթության բարձրացումը, հոգեւոր-մշակութային եւ հայրենասիրական դաստիարակությունը։  Ծրագիրը […]

“Տոնուս”-ից խաբված բնակիչների սայլը արդարադատության նախարարը չի բերել /ֆոտո/

“Տոնուս” շինկազմակերպության գործունեության արդյունքում տուժած բնակիչները այսօր՝ օգոստոսի 14-ին կառավարության շենքի առաջ սպառանացին՝ գրոհել իրենց կիսակառույց շենքերը եւ հաստատվել այնտեղ, եթե կառավարությունը լուծում չտա խնդրին: Բնակիչների  երեխաները նստելով   կառավարության շենքի մուտքի աստիճաններին՝ հայտարարեցին, որ նստացույց են անում՝  սատարելով իրենց ծնողներին: Հիշեցնենք, որ բողոքավորները 2006թ-ին պայմանագիր էին  կնքել  “Տոնուս” շինկազմակերպության հետ, ըստ որի պարտավորվում էին […]

Ինձ սեփականաշնորհողը չի, որ պիտի դառնա իմ կինը..

Ֆեյսբուքի օգտատեր Դավիթ Հարությունյանը  Ֆեյսբուքի իր տարեգրքում կիսվել է իր սիրո պատմությամբ: Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.   Ես երբեք չեմ կուրացել գեղեցկությամբ ձեր, Չեմ դարձել ստրուկ ձեր փոքր, ինքնիշխան պետություններում, Երբեք չեմ ընկել թակարդը աղվեսների, Չեմ խոստացել ձեզ փող ու գանձեր: Չեմ մոռացել ով եմ ես, չեմ մոռացել ով եք դուք, Երբեք չեմ հանդուրժել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարեւորել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացումը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նաեւ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար:  “Ավանդաբար մեր արտահանումների 70 տոկոսն  իրացվել է Ռուսաստանի շուկայում: Սակայն այսօր, երբ մի շարք […]

Տաքսիների նոր ավտոկայանատեղիներ մայրաքաղաքում

Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնա­կարգելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել և արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 կայանատեղերի կահա­վոր­ման աշխատանքները։ Երևանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի ավտոմեքենաների համար նախատեսված ևս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել […]

Լեւոն Հայրապետյանի դատը հետաձգվեց

Այսօր, առավոտյան ժամը 12:00-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել է մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հրավիրված դատական նիստը: Լեւոն Հայրապետյանը վատառողջ լինելու պատճառով անմիջականորեն չի մասնակցել դատական նիստին, եւ նրա ներկայությունն ապահովվել է կալանավայրից ուղիղ հեռարձակման միջոցով:    Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն այժմ գտնվում է Մոսկվայի “Մոտրոսկայա […]

Խուլիգանական հարձակում ՕԵԿ-ի վրա

Այսօր, ժամը 9:30-ի սահմաններում, Ագրարային համալսարանի Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով եւ պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի եւ այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ եւ հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել “Օրինաց երկիր” կուսակցության վրա` ջարդելով եւ քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի