14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Եզդիների ցեղասպանությունը չի կանխվում. նախախորհրդարան/վիդեո/

Սեպտեմբերի 11-ին լրացավ Իրաքի հյուսիսում եզդի ժողովրդի ցեղասպանության 40-րդ օրը, ինչի կապակցությամբ հայկական և եզդիական երիտասարդական կազմակերպությունները ջահերով երթ իրականացրեցին Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ իբրև հարգանքի տուրք ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդին:

Նախախորհրդարանը խորը ցավով ու վրդովմունքով արձանագրում է, որ ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի և նրա բախտակից այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այնպես էլ այսօր տեղի ունեցող եզդիների ու քրիստոնյաների (ասորիների, արամեացիների և մյուսների) ցեղասպանությունը չի կանխվում, իսկ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:

Պետք է նշել, որ Հայաստանը, որպես ցեղասպանությունից տուժած երկիր, մյուսների համեմատությամբ ավելի մեծ աղմուկ պիտի բարձրացներ եզդիների ցեղասպանությանը վերաբերող ցանկացած նախաձեռնության առթիվ: Դրա փոխարեն հանցավոր էլիտան ցուցաբերում է նույն անտարբերությունը, ինչ եղել է մեր ցեղասպանության ժամանակ այլ երկրների կողմից: Այս կեցվածքը թույլ է տալիս եզրակացնելու, որ գործող ռեժիմը ոչնչով չի տարբերվում օտար երկրների այն կառավարիչներից, ովքեր 100 տարի առաջ լուռ անտարբերությամբ նայում էին, թե ինչպես է տեղահանվում և կոտորվում մի ամբողջ ժողովուրդ: 

”Ո´չ ցեղապսանություններին”

Մանրամասները՝ Նախախորհրդարանի տրամադրած տեսանյութում՝ 

https://www.youtube.com/watch?v=1HSP4QSnH6I

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ