15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բազմազավակ ընտանիքը՝ ծայրահեղ աղքատության ճիրաններում/վիդեո/

”Շիրակ կենտրոնը՛՛ տեղեկացնում է.

Մոտ երկու ամիս առաջ, բարեգործական հերթական ձեռնարկներից մեկի ժամանակ ՛՛Շիրակ կենտրոնի՛՛ աշխատակիցները, տնակային ավաններից մեկում հանդիպել էին երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ վագոն-տնակում վարձով բնակվող երիտասարդ մի ընտանիքի:

Այսօր կրկին օգնություն տրամադրելու նպատակով կատարած այցելության ընթացքում նրանց այլևս նույն տնակում չհանդիպեցինք: Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը, ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարևաններից մեկի կիսակառույց տանը: Երեք մանկահասակ երեխաներ ունեցող և չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, անօթևան և ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված երիտասարդ ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` ՛՛Շիրակ կենտրոնի՛՛ պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ