14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

90% վստահություն կա հայոց բանակի նկատմամբ.Gellup International

՛՛Gellup International՛՛  ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ՛՛Երազախաբ Ադրբեջանը՛՛ թեմայով հարցում է իրականացրել է ՀՀ  10  մարզերում  և Երևանի բոլոր վարչական շրջաններում: Հարցման արդյունքների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց GALLUP International associationի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը

Նա նշեց, որ հարցումները անցկացվել են 1067 հոգու շրջանում, դեմ առ դեմ հարցման սկզբունքով:

 Հարցումները  իրականացվել են  օգոստոսի 8-ից  17-ն ընկած ժամանակահատվածում:

՛՛Հարցին, թե որոնք են ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները՝ 40% տոկոսը նշել է պատերազմական իրավիճակը, 35%-ը նշել է գործազրկությունը: Նշվել են նաև մի շարք այլ պատասխաններ՛՛,-նշեց բանախոսը:

Հարցման մասնակիցները պատասխանել են նաև օգոստոսին  ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին  առնչվող հարցերին:

՛՛24%-ը նշել է, որ Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալու բանակցային գործընթացում, փորձում է հրահրել նոր ռազմական կոնֆլիկտ, 24%-ը նշել է,  որ այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից,  18%-ը նշել է,  որ Ադրբեջանը հրահրում է ռազմական կոնֆլիկտ, որպեսզի զսպի ներքին խնդիրները, և Ադրբեջանն օգտվում է ՀՀ ներքաղաքական խնդիրներից՝ 13%-ը՛՛,-տվյալներ ներկայացրեց Նավասարդյանը:

Արամ Նավասարդյանին հատկապես ոգևորել է  ՛՛Վստահությունը  ՀՀ  զինված ուժերի  հանդեպ՛՛ հարցին տրված պատասխանների տոկոսը.՛՛ Ընդհանուր՝ 90% վստահություն կա հայոց բանակի նկատմամբ՛՛, -հավելեց Նավասարդյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ