28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ինքնախոստովանություն. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

Թերթը անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին:

ԲՀԿ առաջնորդն ընդգծում է.՛՛Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման , դեպի լավը փոփոխության, բայց ոչ՝ վերարտադրման՛՛՝ այդպիսով , ըստ էության, բարձրաձայնելով ԲՀԿ-ի դիրքորոշումը ներկայացվելիք հայեցակարգի շուրջ, քանզի ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի հիմնական նպատակը հենց Սերժ Սարգսյանի վերարտադրության ապահովումն է:

Ի դեպ նկատենք, որ եթե Ծառուկյանն առհասարակ դեմ է վերարտադրությանը, ապա պետք է դեմ լինի նաև Քոչարյանի վերարտադրությանը: Եւ այս առումով  սահմանադրական բարեփոխումները երկսայրի սուր է, քանզի միտված լինելով ապահովել Ս. Սարգսյանի վերարտադրությունը, այն կոչված է բացառելու Քոչարյանի վերադարձը:

Իր հարցազրույցում Ծառուկյանը նաև մեկ այլ ուշագրավ արձանագրում է կատարում: Անդրադառնալով իր՝ քաղաքական դաշտ մտնելու շարժառիթներին՝ ԲՀԿ առաջնորդն ասում է.՛՛Տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան , տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում , մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, հուսահատությունն ու անարդարությունը մեծ էերկրում, ես չկարողացա անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշվել և ապրել միայն ինձ համար՛՛:

Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադրմամբ , քաղաքականություն է մտել դեռևս 2004թ-ին, ապա ստացվում է, որ Ծառուկյանը նման մռայլ գույներով ներկայացնում է հենց Քոչարյանի կառավարման տարիները:Մի տեսակ անհարմար բան է ստացվում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ