02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նավասարդ Կճոյանը վաղը օրհնելու է

“Խաչվերացը” Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից է: Այն տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Տոնը սկսվում է այսօր ժամը 16:00-ից` մանկապարտեզի երեխաները հավաքվելու են  Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում և զարդարելու են խաչը: “Երեխաները Թղթի վրա գրելու են ինչ որ ցանկանում են աստծուց և կկախեն խաչից: Նպատակը մատաղ սերնդին դաստիարակելն է` խաչը դա ուրախության նշան է, այլ ոչ տխրության”, – լրագրողների հետ հանդիպմանը ասաց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը վաղը երեկոյան օրհնելու է եկեղեցու նոր զանգերը և խաչքարը:

Երիտասարդաց միության անդամ Ստելլա Հարությունյանն էլ նշեց, որ իրենք քաղաքում բաժանելու են տեղեկատվական թերթոններ, որտեղ գրված է լինելու տոնի խորհրդի, պատմության և հայ ժողովրդի մասնակցության մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ