11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ կմնա տակը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը facebook-յան հանրագրում շարունակում է վերլուծել ներքաղաքական անցուդարձը:

“Շարմազանով Էդիկն իմ ուսանողական, երիտասարդական տարիների ընկերն է: Կարող եմ պնդել, որ հրաշալի պատմաբան է:

Այսօր, խոսելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի ու դրան հակադրվողների մասին, նա ասել է. ՛՛Պարզից էլ պարզ է, որ համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ:

Կարծում եմ, այսօր ապագային միտված վտանգը պետք է դիտել ոչ թե սահմանադրական բարեփոխումների անցկացման մեջ, ոչ թե խորհրդարանական համակարգի մեջ, ոչ թե, ինչպես իրենք են ասում, չնայած նման բան չկա, իշխանությունների վերարտադրման մեջ, այլ, իմ կարծիքով՝ ապագային միտված միակ վտանգը ռեվանշիզմի և օլիգարխիայի սերտաճումն է՛՛:

Երեք տարի առաջ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը տվել էր ՙՙբուրժուա-դեմոկրատական հեղափոխություն՚՚ ձևակերպումը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքն, որ այդ տերմինը պատմականորեն հնացած է ու այսօրվա իրողություններին ոչ ադեկվատ:

Ինձ ավելի շատ խնդրի բովանդակային կողմն է հետաքրքրում. ՙ՛՛բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն՚՛՛ ենթադրում է կրեատիվիզմի մեծ պոտենցիալ, որն առայժմ Քառյակի կամ նույն ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հիմքում տեսանելի չէ:

Իսկ եթե ՙ՛՛բուրժուա-դեմոկրատական հեղափոխության՚՚՛՛ վրայից ՙ՛՛քերենք՚՚՛՛ կրեատիվ գաղափարական բաղկացուցիչը, տակը մնում է ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճում: Ինչն էլ դիպուկ նկատել է ընկերս…՛՛,-նկառում է Սուրենյանցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ