21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանություններն այժմ փորձում են Քառյակից

Ըստ “Ժողովուրդ”-ին հասած լուրերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել: “Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են Քառյակից “պոկել” ՀՅԴ-ին, հատկապես որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասով դրական է արտահայտվում: Ըստ”Ժողովուրդ” թերթի տեղեկությունների՝ նույնիսկ ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը “Ժողովուրդ”-ի […]

Կադրային լուրջ փոփոխություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին մոտ մեկ ամիս առաջ փոխանցել են վարչապետի պահանջը՝ դիմում գրել, ազատվել, և նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել: Տիկին Ղազարյանն այս պաշտոնին է անհիշելի […]

Նազարբաևը սպառնացե՞լ է Պուտինին. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, նախատեսված էր՝ Մեդվեդևի այցի ժամանակ ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Բայց քանի որ փաստաթղթի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է, Մեդվեդևի այցն էլ չի կայանա: Մինչ այդ, սրվել են հարաբերությունները ԵՏՄ անդամ երկու երկրների ղեկավարների՝ Ղազախստանի նախագահ Նագարբաևի և ՌԴ նախագահ Պուտինի միջև. Նազարբաևը սպառնացել է լքել […]

“Կրակե օղակը” Շուշիի ամրոցում. բացառիկ կադրեր /ֆոտո, վիդեո/

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի պրեմիերայով մեկնարկեց Արցախի անկախության տոնակատարությունը: Արցախյան պրեմիերան նվիրված էր նաեւ Ավետ Տերտերյանի ծննդյան 85 ամյակին: Օպերան բեմադրվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը, ռեժիսորը՝ Մարիա Սահակյանը: “Հպարտ եմ, որ տարին մեկ […]

Ռիտա Սարգսյանն ու “Կրակե օղակ” օպերայի բեմադրողներն արժանացան բրավոների /ֆոտո, վիդեո/

Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացավ Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի բեմադրությունը, որին մասնակցեցին ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամներ, պատգամավորներ, արվեստի գործիչներ: Բնավորության համաձայն Ռիտա Սարգսյանը նախ խառնվել էր իրար՝ անհանգստանում էր եւ անձամբ ինքն էր հետեւում գլխավոր փորձին: Հետո էլ բոլոր հյուրերերին էր դիմավորում: Ի վերջո, […]

Սահմանի, սիրո ու հողի պատմություն… /վիդեո/

Սահմանապահ գյուղերում այսօր բազմաթիվ խնդիրներ կան: Գյուղացիները կարոտով հիշում են այն հին ու բարի ժամանակները, երբ պարգևատրվում էին լավ աշխատանքի համար: Տավուշի մարզի  Չորաթան  գյուղի բնակչուհի Քնարիկ տատին ամուսնացել է 1953 թվականին: 5 երեխաների մայրը հետագայում դարձավ մեծ սերնդի՝ Մեծ մայր: Նրա որդին՝ Վարուժան Բաղմանյանը Չորաթանի գյուղապետն է: Արդեն անկողնուն գամված տարեց կինը հպարտանում է […]

Փոքր աղջիկս անընդհատ փաթաթվում էր, ոտքին՝ չէր թողնում գնա. Լեռնիկ Բաբայանը դա ճակատագիր է համարում/վիդեո/

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  օգոստոսի 28-ին, ականի պայթյունից վիրավորվեցին 4 զինծառայողներ: Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի համար այդ օրը ճակատագրական նշանակություն ունեցավ: Ազնիվ ու իր գործին նվիրված զինվորականը պայթյունի արդյունքում կորցրեց աջ ոտքը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Լեռնիկ Բաբայանի կինը նշեց, որ ամուսինը բոլորովին չի հուսահատվել, ամեն վարկյան պատրաստ է նորից պայքարել և անգամ ոտքի կորուստը […]

Արցախում մեկնարկել է ՛՛Կրակե օղակ՛՛ օպերայի պրեմիերան /լրացված/

Արցախում՝ Շուշիի ամրոցում, այս պահին արդեն մեկնարկել է Ավետ Տերտերյանի ՛՛Կրակե օղակ՛՛ օպերայի արցախյան պրեմիերան: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, այլ պաշտոնյաներ: Պրեմիերան նվիրված է Արցախի անկախության օրվան և անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:   

Բանկի նախկին փորձագետին խիստ պատիժ են տվել. գործը Վերաքննիչ դատարանում է

    Սեպտեմբերի 3-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում սկսվելու է “Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ” -ի ավագ փորձագետ Էդուարդ Բաբայանի դատաքննությունը: Նախագահող դատավորն է  Գագիկ Ավետիսյանը, դատավորներ Եվա Դարբինյանը եւ Արշակ Խաչատրյանը: Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014 թ ապրիլի 15-ից աշխատելով  “Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ” ՓԲԸ-ում որպես ավագ փորձագետ ,հանդիսանալով առեւտրային կազմակերպության աշխատակից,անձնական շահ […]

Արյունոտ սեպտեմբերի մեկ. դպրոցում հարձակվել են աշակերտների վրա, կան զոհեր եւ վիրավորներ

Չինաստանի դպրոցներից մեկում այսօր` սեպտեմբերի մեկին, ողբերգություն է տեղի ունեցել: Շիյան քաղաքի դպրոցներից մեկ է ներխուժել Չեն անունով մի տղամարդ, մտել է դասարաններից մեկը եւ դանակահարել ուսուցչին ու աշակերտներին, փոխանցում է newsru.com-ը: Տղամարդը դանակահարել է ուսուցչին եւ 8 աշակերտների, ապա պատուհանից ցած է նետվել եւ մահացել: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից 3-ին փրկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի