08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ արտաքին պարտքը կմեծանա. համաձայնագրերն ընդունվեցին

Ազգային Ժողովում այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք նախագծեր: ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Հերմինե Նաղդալյանի և Վահրամ Բաղդասարյանի հեղինակած Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախագիծը քննարկել նաև արտահերթ նստաշրջանում:

”Ներկայացված նախագծին ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու և առաջարկում ենք խնդիրն ամբողջությամբ լուծելու համար արտահերթ նիստ գումարել, առաջարկում եմ գալիք քառօրյայի առաջին օրը 18:30 արտահերթ նիստ հրավիրել”,-ասաց Մարգարյանը: Նախագիծն ընդունվեց 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

Կառավարության կողմից ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց` 71 կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

2014 թվականի մայիսի 23-ին ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված ”Կրթության բարելավման ծրագիր” ֆինանսավորման համաձայնագրի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. ”Վարկի նպատակը բարի է, բայց պետական պարտքը անցնում է սահմանը և բազմաթիվ են դեպքերը, որ վարկերն իրենց նպատակին չեն ծառայում, ուստի առաջարկում ենք մեր գործընկերներին ձեռնպահ քվեարկել”: Համաձայնագիրն ընդունվեց 72 կողմ, 22 դեմ, 20 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

 ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված ”Կրթության բարելավման ծրագիր” վարկային համաձայնագրի քվեարկության ժամանակ էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց. ”ԲՀԿ-ը քանիցս ասել է, որ մեզ համար ընդունելի չէ վարկային պարտավորությունները շատացնել` հասցնելով հոբելյանական հինգ միլիարդի սահմանագծին, ուստի դեմ ենք”,-ասաց նա: Համաձայնագիրն ընդունվեց 72 կողմ, 26 դեմ և 15 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ