11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Henaran.am-ը շնորհավորում է Մաքսիմ Հակոբյանին

 Օգոստոսի 8-ը Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է: Ֆեյսբուքի օգտատեր Դավիթ Գեւորգյանը իր տարեգրքում գրել է. “Այսօր ՄԱՔՍԻՄ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ծննդյան օրն է:Մարդ ով իր ստեղծարար աշխատանքով,աննկուն կամքով, արարում է Հայրենիքի եւ ժողովրդի համար,ով բարձր մարդկային հատկանիշներով թիկունք է եղել շատ շատերին, դժվար պահերին օգնել վերելքներ հաղթահարելու ու կյանքում իրենց տեղը […]

6 օր Սեւանի շուրջ

Oգոստոսի 8-13-ը “Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ-ն կիրականացնի “6 օր Սեւանի շուրջ” ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի ու “Թայմ Լենդ” գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձեւաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սեւան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն […]

Եթե նույնիսկ բռնի ուժով քեզ պսակեն՝ քո ոտքերը երբևիցէ չեն բացվելու չսիրածդ ամուսնու դեմ..

Բանաստեղծ Դավիթ Մշեցին մոտ 9 տարի առաջ մի բանաստեղծություն է գրել, որը արդիական է նաեւ այսօր: Այն վերնագրված է “Արցախին”:   Դու չտեսի աղջիկ հո չե՞ս, որ քեզ բռնեն ու պսակեն ինչ-որ հարուստ մի տղու հետ. դու աղջիկ չե՛ս… Իսկ թե նույնիսկ աղջիկ ես դու՝ ծնողներդ էլ բռնակալ են. ուզում են քեզ զոռով-շառով  ամուսնացնել մի […]

Ալիեւն իսկապես կրակի հետ է խաղում ու մենք էլ պատրաստ ենք այդ կրակով այրել նրան. ֆեյսբուք

Ֆեսյբուքի օգտատեր Սմբատ Ղահրամանյանը իր տարեգրքում գրել է.”Ադրբեջանի նախագահը twiiter-ի իր անձնական էջում գրել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն 1-ին փուլը եւ 2-ը կարող է սկսվել: Իլհամ Ալիեւին պետք է հիշեցնել թե որ երկրին է հաթաթա տալիս: Նախագահի աթոռին բազմած բռնապետին պետք է պարզապես փոխանցել այն կադրերը, թե ինչպես են մեր […]

Շինարարի օրվա առթիվ ոլորտի լավագույն ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ՀՀ կառավարության  նիստերի մեծ դահլիճում այսօր մեկնարկել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության եւ իր անունից շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ: “Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր մասնագիտություններից է եւ արժանի հարգանք է վայելում մեր երկրում:  Շինարարի աշխատանքի արդյունքով […]

Չգիտեմ, ինչ են խոսում ձեր երեւաններում.գերեվարված չինարեցու մայրը տեղյակ չէ

“Չգիտեմ, ինչ են խոսում ձեր երեւաններում, բայց Չինարի ոչ մի թուրք չի մտել: Ինչ ասես կլսենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչներից մեկը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ադրբեջանցիների կողմից օգոտսոսի 7-ին Թովուզի շրջանում գերեվարվել է Չինարիի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը: “Գյուղում խուճապ չկա, ճիշտ է՝ վատ բան է եղել, բայց հիմա գյուղում […]

Ներիր ինձ մայր իմ, որ գնացի՝ չեկա.կապանցի երգչուհին երգը նվիրում է սահմանում զոհվածների հիշատակին /վիդեո/

Կապանցի Մարգարիտա Մանուկյանը ներկայացնում է երգ նվիրված վերջին օրերին սահմանում զոհված հայորդիների՝ Ազատ Ասոյանի, Արարատ Խանոյանի, Սարգիս Մովսիսյանի, Զորիկ Գեւորգյանի, Արամ Գրիգորյանի եւ նահատակված բոլոր հայ զինվորների վառ հիշատակին: Խոսքերի հեղինակը զոհված ազատամարտիկ Կարեն Դուրինյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Մարգարիտայի հոր՝ Վահան Մանուկյանն է: Ի դեպ երգչուհու հորեղբայրն էլ է զոհվել ազատամարտում: Ներիր ինձ , […]

Ի պաշտպանություն հայ բարերար Լեւոն Հայրապետյանի

 “Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի” նախաձեռնության անդամները օգոստոսի 7-ին երթ էին կազմակերպել: “Ազատություն Լեւոն Հայրապետյանին”, “Փոխել խափանման միջոցը”` եւ նմանատիպ այլ կարգախոսներով, ի դեպ հայերեն եւ ռուսերեն լեզվով,  ակցիայի մասնակիցները Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտակայքից շարժվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից պահանջեցին հանդես գալ հայտարարությամբ:  Հիշեցնենք, ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Լավագույն մարզական ընտանիք 2014”-ի հաղթող ճանաչված Երեւանի թիմին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած եւ հաղթողի գավաթը նվաճած Երեւանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում այս տարի առաջին անգամ Երեւանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Ողջունելով ներկաներին ու մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երեւան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել […]

Գերեվարված երիտասարդը նոր էր վերադարձել Ռուասատանից /լրացված/

 Տավուշի մարզի Չինարի գյուղի 32-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանը օգոստոսի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Կարենը մի քանի ամիս էր, ինչ վերադարձել էր Ռուսաստանից, ամուսնացած չէ: Դեռեւս պարզ չէ, թե ինչպես է կատարվել դեպքը: Հանգամանքները ճշտվում են: ժամը 16.15 Ադրբեջանական haqqin.az գործակալությունը հրապարակել է այսօր հայ-ադրբեջանական սահմանն անցած և գերեվարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի