10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Սպասման մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19-ին հրավիրված է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ինչպես Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության կազմակերպչական վարչության պետ Ռուբեն Թադեւոսյանը, դեռ պարզ չէ կադրային հարցեր կքննարկվեն, թե ոչ: “Նշեմ, որ օրակարագը ձեւավորվում է տեղում”,-ասաց Թադեւոսյանը:

Հիշեցնենք, թափուր է Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ ՀՀԿ-ն դեռ որեւէ թեկնածությունը չի քննարկել: Շրջանառվող լուրերի համաձայն, հնարավոր է մարզպետի պաշտոնում վերանշանակվի Սյունիքի նախկին մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը: Այս մասին առայժմ որեւէ հստակ տեղեկատվություն չի շրջանառվում:

Փորձագիտական շրջանակները չեն բացառում կադրային փոխատեղումներն ու նոր նշանակումները մասնավորապես ՀՀԿ խորհրդի վերջին նիստի, սպասվող սահմանադրական բարեփոխումների ֆոնին:

Հիշեցնենք, կուսակցության նախագահը հստակ ՛՛մեսիջներ՛՛ հղեց ՛՛հանրապետականներին՛՛ սպասվող ներքաղաքական լուրջ պայքարի եւ դրան ՛՛Հանրապետականի՛՛ պատրաստվածության վերաբերյալ: Այնպես որ եթե անգամ Տեր-Պետրոսյան-Ծառուկյան զույգին չհաջողվի ՛՛թեժացնել՛՛ աշունը, այն ՛՛թեժ՛՛ է լինելու գոնե իշխանության թելադրած սցենարի առումով: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ