21 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Տեսնո՞ւմ է Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնում. Վահե Հակոբյանը խոսեց /վիդեո/

”Սյունիքն ունի մարզպետի պաշտոնակատար և աշխատում է իր բնականոն հունով, իր գործառույթներն իրականացնում է”,-քիչ առաջ կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:

Ինչն էր անակնկալ հրաժարականի պատճառը. ”Անակնկալ չէր: Եթե պետությունը, իշխանությունները տեսնում են ինձ այս պաշտոնում, բնականաբար, ես էլ պիտի այդ գործառույթները կատարեմ: Մենք քաղաքական թիմ ենք. քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը որոշում կայացրեց, որ ես իմ պարտականությունները շարունակեմ Ջրային պետական կոմիտեում”,-իր հրաժարականն այսպես մեկնաբանեց նախկին մարզպետը:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը. ” Իմ կարծիքով մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ: Ես չեմ ուզում անուններ տալ, դա իմ որոշման տիրույթից դուրս է”: Վահե Հակոբյանը չգիտի, թե այս պահին սյունեցիներն ում են ուզում տեսնել մարզպետի պաշտոնում:

Անդրադառնալով հրապարակումներին, թե իր օրոք Սյունիքում ԲՀԿ-ն է գերիշխող դիրք ունեցել , թե ինքը չի կարողացել վերահսկել մարզը՝ Վահե Հակոբյանը շեշտեց. ”Համենայնդեպս, մենք իրականացրել ենք կառավարության գործառույթնեը տարածաշրջանում. բնականաբար որոշ աշխատանքներ ստացվել են, որոշ աշխատանքներ չեն ստացվել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց ես նվիրումով ու սիրով կատարել եմ իմ պարտականությունները”:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ