30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

6 միլիարդով ավելի շատ են հարկեր հավաքել. ստվերի կրճատո՞ւմ

Յուրաքանչյուր տասն օրը մեկ ՀՀ վարչապետին են ներկայացվում ցուցանիշներ ստվերի դեմ պայքարի վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: ”Իրականացված վարչարական գործողությունների, մասնավորապես ստվերային շրջանառությունների նվազեցված գորշողությունների հաշվին մենք ունենք համապատասխան վիճակագրություն, և հուլիս և օգոստոս ամիսներին շուրջ 6 մլրդ դրամի չափով այդ միջոցառումնների արդյունքում ավելի շատ հարկեր են վճարվում պետական բյուջե”,-նշեց նա։

Դիտարկմանը, որ նման գործողությունների բումը հենց սկզբում էր, հետո միտում կար, որ ձախողվել է, Վ. Միրումյանն արձագանքեց. ”Ոչ, հետևողական աշխատանքները շարունակվում են և նշեցի, որ ոչ միայն հուլիսի սկզբին, այլ հուլիս-օգոստոս ամիսնների համար և այդ աշխատանքները շարունակվելու են: Բնականաբար, խոսքը վերաբերվում է և փաստաղթաշրջանառության նկատմամբ հսկողությանը, և արդեն սեպտեմբերի 11-ից ուժի մեջ է մտնում նաև որոշ ապրանքների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը, որի դեպքում մի շարք ապրաքնատեսակներ ենթակա են լինելու դրոշմապիտակներով պիտակավորման”:

Ըստ նրա` այս օրենքը կարևոր գործիք է հանդիսանալու ստվերային շրջանառությունների և նախարարության վերլուծական աշխատանքների համար:  ”Ծանուցումներ են ներկայացվում այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց մեզ ներկայացված հաշվետվություններում արտացոլված տվյալները, մեր կարծիքով, արժանահավատ չեն, և եթե տնտեսվարող սուբյեկտները համաձայնվում են մեր տեսակետի հետ, մենք բավական մեծ գումարներ ենք հավաքգրել, և նրանք համաձանել են ներկայացնել համապատասխան ճշգրտված տվյալներ”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ