10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արման Սահակյանը Զուրաբյանին հրավիրեց իր ղեկավարած կառույց

Ազգային ժողովում ”Պետական գույքի կառավարման” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու Դվին հյուրանոցի վերականգնման համար ներդրված 800 միլիոն դոլարը ոչ մի արդյունք չտվեց և հյուրանոցը շարունակում է փլատակներ մնալ:

Արման Սահակյանը պատասխանեց, որ այդ գումարը ներդրվել է 2013 թվականին. ”Հիմա նոր պայմանագիր ունենք, որով պետք է 15 միլիոն դրամ հատկացվի հյուրանոցի վերականգնման համար և արդեն պարզորոշ է, որ 2015- 2016 թվականների կվեականգնվի հյուրանոցը”: Միաժամանակ Ա. Սահակյանը հավելեց, որ եթե այդ գումարի ներդրման դեպքում էլ չվերականգնվի հյուրանոցը, ապա լիկվիդացիոն գները հաշվի առնելով` այն կվաճառվի նոր բաժնետիրոջ.

”Ես հուսով եմ, որ 2016 թվականին կունենանք վերականգնված հյուրանոց”: Որպեսզի Զուրաբյանը համոզվի կատարված աշխատանքների մեջ Սահակյանը նրան հրավիրեց իր ղեկավարծ կառույց, որտեղ պատգամավորը փաստաթղթերի միջոցով հնարավորություն կունենա ծանոթանալ կատարված աշխատանքներին: Արման Սահակյանի պատասխանը, սակայն, Զուրաբյանի սրտով չէր, նա այդ ընթացքում տեղից արձագանքում էր: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց տեղից չխոսել: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ