22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է մարզահամալիրը փոխանցվել ՊՆ-ին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ամիսներ առաջ նամակով դիմել էր կառավարությանը` խնդրելով պարզաբանել, արդյոք ճիշտ են լուրերը, որ Մարզահամերգային համալիրը այսուհետև գտնվում է ՊՆ հաշվեկշռի վրա: Նրա փոխանցմամբ` հուլիսի 26-ին իրեն պատասխանել են, որ 100% բաժնետոմսերը գտնվում են Մուրադյանների ընտանիքի ձեռքում, և ՊՆ որևէ առնչություն չունի դրա հետ:

”Կարճ ժամանակ անց պարզվեց հակառակը”,-նշեց նա, ապա հավելեց` ինքը դեմ չէ, որ նման հոյակերտ կառույցը լինի պետության տնօրինության տակ, սակայն անհասկանալի է` ինչու այն փոխանցվեց ՊՆ-ի, ոչ թե Մշակույթի կամ Սպորտի նախարարության տնօրինության տակ:

 Ի պատասխան կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ իրենք ավելի քիչ չեն վստահում մյուս նախարարություններին:”Իրականում ՊՆ-ն չէ և, ընդհանրապես, մեր կարծիքով, որևէ պետական կառույց չէ, որ կարող է արդյունավետ կառավարել այդ հոյակերտ շենքը: Սա պետք է լինի ձեռնարկատիրական գործունեություն: Այդ շենքը ոչ բարվոք վիճակում էր, և ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ մասամբ վերականգնվեց շենքի շքեղությունը”:

Նախարարը նշեց` շենքը փոխանցվել է ՊՆ հաշվեկշռին, քանի որ դրանից ստացված գումարներն ուղղվելու են երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ որևէ կասկած չկա, որ մարզահամալիրի անունը պահպանվելու է: Ինչ վերաբերում է որոշ ժամանակ անց համալիրը չնչին գումարներով չվաճառելու, և այն`որպես առևտրային համալիր չօգտագործելու երաշխիքների մասին ՀԱԿ պատգամավորի հարցին` Հարությունյանն արձագանքեց. ”Չնչին գումարների մասին խոսք լինել չի կարող: Ինչ է նշանակում չնչին գումարներ, խոսքը վերաբերում է շուկայական արժեքի”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ