04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մինչև 2019 թ-ը նախարար չեմ մնալու. Աշոտյանը ԲՀԿ պատգամավորից պահանջեց

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է կրթության ոլորտը բարելավող մի օրինագիծ, որով Հայաստանն ԱՄՆ-ից 37միլիոն վարկ է վեցնում կրթության ոլոլոտը բարելավվելու նպատակով:

Վարկի կեսը տրվել է որպես արտոնյալ վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից: Վարկի ուղղությունները երեքն են` հանրակրթական ոլորտի բարեփոխումներ, աջակցություն բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներ և մշտադիտարկում` ծրագրի կառավարում և գնահատում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց, թե ինչու է գումար տրամադրվում խորհրդատվության, այսինքն` երրորդ բաղադրիչի համար այն դեպքում, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչները բավական խնդիրներ ունեն կրթություն ստանալու հետ կապված:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արձագանքեց, որ ինքն է խոսել այդ երրորդ բաղադրիչի մասին, և եթե դա գաղտնիք լիներ, ինքն այդ մասին չէր խոսի: ”Եթե դուք ուզում եք հետևել պետական միջոցների ծախսման գործընթացին, այդ իրավասություններն ունեք որպես ԱԺ պատգամավորներ, կարող եք հետևել բյուջեի նախագծի քննարկմանը, ՎՊ-ի զեկույցի ժամանակ”,-նկատեց նա: Աշոտյանը հավելեց, որ եթե ուզում են միջազգային ստանդարտի դպրոց անել, ապա պետք է գիտակցեն, որ ցանկացած փորրձաքննություն պահանջում է լրջագույն մոնիտորինգ և խորհդատվություն:  Աշոտյանն ընդգծեց` ինքն էլ է եղել սահմանամերձ գուղերում, գիտի բոլոր խնդիրների մասին, և ԿԳՆ գերակայության մեջ տեղավորվում են սոցիալական խնդիրները, նախաձեռնություններ դրսևորել են սհամանամերձ գուղերում կրթության աջակացման համար:

”Բոլոր դեպքերում ես խոստանում են, ավելի ճիշտ` ես եմ ձեզանից պահանջում` որպես ԱԺ պատգամավորից, ով որ կասկածներ ունի, հետևողական լինել այս վարկային ծրագրի գործընթացի նկատմամբ: Մինչև 2019 թվականը ես վստահաբար կրթության նախարար չեմ մնալու, մինչև 2017 թվական դուք երաշխավորված պատգամավոր եք, եթե ինչ-որ բան չպատահի համամասնական ցուցակում: Բոլոր դեպքերում դուք ավելի մեծ հավանականություն ունեք հետևելու այս ծրագրի կատարմանը, հետևեք, որ բոլոր ազնիվ մղումներով ծրագիրը կյանքի կոչվի, հակառակ դեպքում ես կարող եմ պահանջել խոսքի ու գործի նկատմամբ անջրպետի վերացում”:

Աշոտյանի պատասխանից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. ”Շատ համեստ եք, պարոն Աշոտյան: Դուք երկար ժամանակ կարևոր դերակատարում եք ունենալու Հայաստանի ներքաղաքական դաշտում”: Նախարարը կատակով նշեց, թե խոսքը գնում էր ԿԳ նախարարի պաշտոնի մասին: Շարմազանովն էլ կատակեց. ”Թե չէ տպավորությունն այլ էր, մարդիկ կուրախանան”: Տեղից արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն չլսվեց, թե ինչ էր նա ասում, միայն հետո նախարարն ասաց. ”Ռադիոլսողներին տեղեկացնեմ, որ քննարկումներին միացել է Չինաստանից ժամանած Նաիրա Զոհրաբյանը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ