18 Մայիսի, Saturday, 2024
KFC

12 տարեկան տղան ինքնասպան է եղել մոր կատուների պատճառով

”Բոլոր ինքնասպանները գտնվում են դեպրեսիվ վիճակում: Գոյություն ունի տասներկու առասպել ինքնասպանության մասին: Դրանից առաջինը այն է, որ նա, ով սպառնում է ինքնասպան լինել, երբեք չի գնում այդ քայլին: 80 տոկոսը ինչ որ ձևով շոշափում է այդ թեման այդ քայլին գնալուց առաջ: Մեծամասամբ ինքնասպանները աննորմալ են , խելագար են, բայց կան նաև նորմալ մարդիկ”,- սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանությունն է:

Նրա ուսումնասիրությունները պարզել են, որ ինքնասպանությունները հիմնականում գործվում են գարնանը, երբ զգացողությունները սրվում են.” Կա նաև ժառանգական փոխանցում: Դա այն  է, երբ ընտանիքում նման դեպք է եղել ու չի դատապարտվել”:

Ադիբեկյանի դիտարկմամբ՝ ինքնասպանությունը բավականին տանջալից և ցավոտ պրոցես է: Չնայած կան մարդիկ, որ այդ քայլին գնում են ցավից ազատվելու համար: Որպես օրինակ` սոցիոլոգը մատնանշեց անբուժելի հիվանդներին, ովքեր այլևս չեն կարողանում դիմադրել ցավերին:

Հայաստանում բացակայում են ինքնասպանության կանխարգելման միջոցները, այսինքն՝ մարդիկ ձեռք են բերում ինքնակամ իրենց կյանքից զրկելու համար նախատեսված միջոցներ:

”Ինքնասպանության միջոցներ չպետք է լինեն, օրինակ՝ քացախ են խմում, ժավել են խմում , կամ ֆոսֆորաօրգանական պարարտանյութեր: Կամուրջից նետվելու հետ կապված ասեմ, որ կանխարգելելու համար կարելի է կամուրջների տակ ցանց դնել”,-առաջարկում է Ադիբեկյանը:

Սոցիոլոգին մտահոգում են մանկական ինքնասպանության դեպքերը. ” Վերջերս Ռուսաստանում` 12 տարեկան տղան ինքնասպան է եղել, քանի որ մայրը տանը 70 հատ կատու է պահել: Տղան մոր դեմ չի կարող գնալ ու կատուների հետևից էլ չի ուզում ընկնել:Միակ ճանապարհը մնում է` ինքնասպանությունը”: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ