Մոսկվան` Ամանորի շեմին /ֆոտոշարք/
Չնայած ծանր կացությանը` Մոսկվան ողջ շուքով պատրաստվում է Ամանորին: Քաղաքը զարդարված է լույսերով ու տոնածառերով: РИА Новости-ն ամանորյա Մոսկվայի լուսանկարներից է ներկայացրել:
Չնայած ծանր կացությանը` Մոսկվան ողջ շուքով պատրաստվում է Ամանորին: Քաղաքը զարդարված է լույսերով ու տոնածառերով: РИА Новости-ն ամանորյա Մոսկվայի լուսանկարներից է ներկայացրել:
՛՛ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՛՛ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ. Հանրային միացյալ օրակարգ դարբնելու մաղթանքով ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը բոլոր գործընկերներին իր գնահատանքն է հայտնում այս տարվա ողջ ընթացքում ծավալած համագործակցության համար: Միայն բարին մաղթելով՝ հույս ենք տածում, որ Նոր տարում այն կդառնա առավել ամբողջական, թափանցիկ եւ քաղաքացու նկատմամբ հաշվետու հարգանքով: 2015 թվականին ոգեկոչելու ենք Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրամյա զոհերին ու տակավին չհատուցված […]
՛՛Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձը նշանակում է քաղաքացիական պատերազմ՛՛,-այսօր ասուլիսին հայտարարեց “Ազատամարտիկների դաշինքի” անդամ Սուրեն Սարգսյանը: ՛՛Ամեն մեկն իր զենքը կվերցնի ու կգնա կռվելու, երկիրն ավեր կդառնա: Անհնար է Քոչարյանի վերադարձը, ուղղակի բացառվում է: Քոչարյան Ռոբերտը պետք է վերադարձնի թալանածը: Քոչարյանը մեր փողերը թալանելու մեջ է մեղավոր, “Մարտի 1”-ի համար է մեղավոր, Ազգային […]
”Մայր հայհոյելը ժողովրդի համար ամենամեծ հայհոյելն է, չի կարելի հայհոյանանքեր տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան, հայ ժողովրդի մենթալիտետն այդպիսին է”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հիշեցնելով, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հոյհոյել է նախագահ Սերժ Սարգսյանին, երբ լրագրողները խնդրեցին գնահատական տալ պատգամավոր Սեդրակ Սարոյանի […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ռուբլու անկումը: “Այս ամենն ավելի շատ զգացմունքների ու սպեկուլյացիոն տրամադրությունների արդյունք է”,- ասել է նա, տեղեկացնում է РИА “Новости”-ն: Ընդ որում, նա նշել է, որ երկրի արժութային շուկայի հետ կապված նախագահը որեւէ առանձնահատուկ հանդիպումներ կամ ժողովներ չի պատրաստվում իրականացնել: Ռուբլու անկման խնդրին է անդրադարձել նաեւ […]
Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է […]
Դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում բացվեց 2014թ. հուլիսի 31-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը։ 23-ամյա Գոռ Գրիգորյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել բանակում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զոհված զինծառայողին օգոստոսի 2-ին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով: 2014թ. հուլիս-օգոստոսյան դեպքերի ժամանակ զոհված տղաներից երեքն […]
”Խնդիրը, որ այսօր կա, ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ և այն, որ մենք ցանկանում ենք փակ քննարկում անցկացնել, խոսում է այն փաստի մասին, որ մտահոգություն կա”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կառավարությունը վերահսկում է իրավիճակը, երբ ամեն ինչ օրըստօրե թանկանում է: ”Չի կարող մտահոգություն չլինել, եթե […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի կարծում, որ գնաճն այս պարագայում կարելի է վերահսկել: Այս մասին այսօր լրագրոների հետ զրույցում ասաց Մելիքյանը:Նա վստահեցրեց, թե ընդհանուր առմամբ Կառավարությունը վերահսկում է իրավիճակը. ”Եվ կարծում եմ ձեռնարկվող քայլերը, որոնք առաջիկայում կլինեն, ուղղակի ազդեցություն կունենան”: Ըստ Մելիքյանի` հիմա էլ քայել ձեռնարկվում են, սակայն պարտադիր չէ, որ արված քայլերն իրենց […]
Անգլիական “Control Risks” կազմակերպությունը կազմել է աշխարհի ռիսկային երկրների 2015 թվականի ցանկը: Գողությունների, մանր հանցագործությունների, դրամաշորթումների, մարդկանց առևանգման , ահաբեկչական հարձակումների մակարդակով ամենավտանգավոր երկրների տասնյակում են հայտնվել՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը Սոմալին Աֆղանստանը Սիրիան Իրաքը Նիգերիան Յեմենը Կոնգոն Պակիստանը Պաղեստինը Ամենավստահելի երկրների ցանկում առաջատարները եվրոպական երկրներն են՝ Շվեյցարիա, Դանիա, Իսլանդիա և այլն: Բացառություն է Ուկրաինան, որը […]
























