Թող սառեցնեն գյուղացու վարկերը /վիդեո/
՛՛Կենտրոնական բանկը կուրծք ծեծելով խոստումներ է տալիս՝ տատանումներ չեն լինի կամ մեղմ կլինեն և 10-ը օրվա մեջ 25 տոկոս տատանում է տալիս: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Դիմացը գարնանացան ունենք: Այն գումարները, որ գյուղացին կոպեկ-կոպեկ հավաքել էր` հույսով, որ ցանքատարածքները կավելացնենք ի՞նչ են լինելու՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ”Ագրարագյուղացիական միավորման” նախագահ Հրաչ […]





































