Չունենալով գիտելիքներ` ցույց է տալիս, թե գիտի…
Իմաստուն է նա, ով գիտելիքներ ունի, եւ ցույց է տալիս, թե չգիտի: Հիմար է նա, ով, չունենալով գիտելիքներ, ցույց է տալիս, թե գիտի: Լաո Ցզի
Իմաստուն է նա, ով գիտելիքներ ունի, եւ ցույց է տալիս, թե չգիտի: Հիմար է նա, ով, չունենալով գիտելիքներ, ցույց է տալիս, թե գիտի: Լաո Ցզի
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող ՛՛Արգելոցապարկային համալիր՛՛ ՊՈԱԿ-ի տարածքում, ՀՀ բնապահպանության նախարարի 10.10.2014 թիվ 305-Ա և ՊՈԱԿ-ի տնօրենի 13.10.2014 թիվ Լ-025 հրամաններով իրականացվող ապօրինի ծառահատումների դեմ խստացված միջոցառումների շրջանակներում, ՛՛Ջրվեժ՛՛ անտառպարկի աշխատակիցները 21.12.2014 թ. գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, տարածքում շրջայց կատարելու ժամանակ լսելով կասկածելի ձայներ, լապտերներով մտել են անտառպարկ, սակայն գիշերային մութը խանգարել է որևէ […]
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր […]
Երևանի ավագանին դեկտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի և տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական և ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Այնուհետև գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը: Նշվել […]
Մերձմոսկովյան Նախաբինոյում ոստիկանությունը ազատել է պատանդ պահվող 9-ամյա աղջկան: Երեխային գողացել եւ պատանդ էր պահում Ուզբեկստանի մի քաղաքացի, ով նրանց տուն էր մտել` իրեն փոստատար անվանելով եւ առեւանգել էր աղջկան, հայտնում է LifeNews-ը: Տղամարդը հարվածել էր երեխայի տատիկին, գրկել աղջկան ու դուրս փախել: Ոստիկաններին հաջողվել է գրոհել բնակարանը, որտեղ տղամարդը պահել է երեխային ու ազատել […]
Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39538 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ՛՛Շտապբուժօգնություն՛՛ծառայությունն արձանագրել է 4421 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 845 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 227 տղա […]
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ շփոթել է “Հարցազրույց” ֆիլմում գլխավոր դերակատար Ջեյմս Ֆրանկոյի անունը` նրան անվանելով ամերիկյան ֆուտբոլի աստղ Ջո Ֆլակոյի անունով: Սպորտսմենն անմիջապես արձագանքել է այս միջադեպին: Նա ասել է, որ շատ հպարտ է, որ նախագահը իր անունն է տվել եւ այժմ պատրաստ է ամեն օր լսել “նախագահ Օբակկայի բոլոր ասուլիսները”: Ամերիկյան […]
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Բանակցություններ են ընթացել նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կայացած ընդլայնված կազմով նիստում: ՀԱՊԿ […]
ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, դատապարտում է ծնողների, հարազատների կողմից երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ, ինչը հղի է ոչ միայն առողջությանը վնաս հասցնելու լուրջ սպառնալիքով, այլև նպաստում է անձի վաղ տարիքից վնասակար սովորությունների ձևավորմանը: Օրերս համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը մեծ զայրույթ է առաջացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Մենք կոչ ենք […]
Երկրապահ կամավորականների միությունը հանձն առավ իր վրա վերցնել պահի թե ծանրությունը և թե ուրախությունը: Գործարար Վահե Բադալյանը ԵԿՄ-ի հետ համատեղ իրականություն դարձրեց մի գործ, որը իրապես խոնարհման էր արժանի: Հայ-ադրբեջանական սահմանին 2014թ.հակառակորդի գնդակից զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, բարերար Վահե Բադալյանից 1 միլիոն դրամ գումար ստացավ: ՛՛Մեր ընտանիքի համար մարդկային կորուստը խորթ չէ: […]
























