Հայաստանում ռուսաֆոբություն չպետք է լինի. Հրանուշ Խառատյան
՛՛Հայաստանում որևէ ֆոբություն, առավելապես ռուսաֆոբություն չպետք է լինի՛՛,-այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է, որ ՀՀ նախագահի արձագանքը հենց Գյումրիում կատարված զարհուրելի հանցագործությանն ադեկվատ էր: Սոցիալական տիրույթը լցվեց հայտարություններով, որ ռուսատյացություն չպետք է լինի, հանցագործի ազգային պատկանելիությունը կարևոր չէ, որն անտեղին է, քանի որ բոլորը գիտեին, որ հանցագործը ազգային պատկանելություն չունի: Իսկ նրա ազգային պատկալելիությունը և բազայի Գյումրիում գտնվելը օբյեկտիվ իրականություն է: Նման հայտարարությունները դարձան զարգացումների լեյտմոտիվը և թելադրեցին զարգացման հետագա ընթացքը: Ի վերջո սա բերեց հարցի քաղաքականցման: Ըստ Խառատյանի ցավոք քաղաքական ընդվզման դաշտը ավելի սադրանքային էր: ՛՛Այն մարդիկ, ովքեր ուզում են այս գործը քննվի Հայաստանում դիտարկվեցին, որ հակառուսական տրամադրություններով հեղափոխական մարդիկ:Սա այդպես չէ և պնդում եմ, որ մեր ժողովուրդը իրավունք ունի իր պահանջը ներկայացնելու՛՛,-ասաց Խառատյանը հավելելով. ՛՛Մինչև երեկ ռուսական լրատվամիջոցներում ամենադեղին որակն էր:Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում երեկ հայտարարեց, որ հանցագործը կդատվի օրենքի ողջ քննությամբ: Սա արդեն պարզ է դարձնում, որ նա կդատվի Ռուսաստանում և ռուսաստանյան օրենսդրությամբ՛՛:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նկարչուհի Զարուհի Մուրադյանը գտնում է, որ Գյումրի հանրությունը փրկեց իշխանությունների դեմքը, քանի որ իշխանությունները կոմայի մեջ էին:Մուրադյնաը մատնանշեց այդ օրերին պահանջատեր հանրության շրջանակներում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունները.՛՛Արգիշտի Կիվիրյանին մեկ օրվա մեջ երկու անգամ ձերբակալեցին, սա ոնց հասկանա՞լ՛՛:
՛՛ՀՀ իշխանությունների ջայլամի քաղաքանությունը` չհայտարարել սգո օրեր, կցկտուր ինֆորմացիա տրամադրելը Գյումրիի դեպքերի մասին, շեղելու համար մարդկանց ուշադրությունը, որ մեր հարևանը չզայրանա, հակառակ էֆֆեկտն ունեցավ և առաջացրեց մարդկանց ցասումը՛՛,-տեսակետ հայտնեց ՛՛Հանուն մարդկային կայուն զարգացման՛՛ ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը: