16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային հրեականությունը չի կարող դառնալ գործիք հակահայ քարոզիչների ձեռքին

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, երբ քաղաքակիրթ մարդկությունը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում սպանված շուրջ մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, ակտիվացել է նաև թուրք-ադրբեջանական քարոզչությունը: Միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և հրեական համայնքային տարբեր կառույցների օգնությունը ստանալու նպատակով վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է տարվում տարբեր լրատվամիջոցներում պատվիրված և միակողմանի հոդվածների […]

Բախումներ ՌԴ դեսպանատան դիմաց. մասնակիցներից ոմանց ինքնազգացողությունը վատացել է /ֆոտո/վիդեո/

Բազմաթիվ մարդիկ, քաղաքացիական ակտիվիստներ այս պահին գտնվում են Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում: Հիշեցնենք, որ նա սպանել է վեց հոգու, փախել զորամասից, և ըստ միջագային պայմանագրի՝ դատական գործն ընթանալու է Հայաստանում, սակայն պատիժը կրելու է ՌԴ-ում: Հավաքվածները պահանջում են […]

Չավուշօղլուն գյուլենականներին մեղադրել է հայկական սփյուռքի հետ գործակցելու մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դարձյալ գյուլենականներին մեղադրել է հակաթուրքական լոբբինգի մեջ հայկական շրջանակների հետ համագործակցելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը: «Սաբահ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան աշխատում է գյուլենական շարժման առաջնորդ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու ուղղությամբ: Նախարարը վստահեցրել է, թե իրավական ընթացակարգն արդեն սկսված է: Այդ մասին կա արդեն դատարանի որոշում` […]

Ինչու սգո օրեր չհայտարարվեցին. պարզաբանում է ԱԺ նախագահը

՛՛Եղելությունը ցույց տվեց, որ գնահատականների առումով մեր ժողովրդի բոլոր շերտերը հավասարապես են մտածում և պատիժների, և փոքրիկի առողջության մասին՛՛,-այսօր Գյումրիում զոհերի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ կասկածներն ու մտահոգությունները շատ են, բայց սա այն դեպքերից մեկն է, երբ հասարակության բոլոր շերտերը միակամ են: ՛՛Բոլորս որոնում ենք այն ճանապարհը, որն […]

Վախճանվել է ճանաչված դերասանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը: Անդրանիկ Հարությունյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:  

Կալանավորներով լի ավտոբուսը ընկել է կամուրջից ու բախվել գնացքին /ֆոտո, վիդեո/

Ամերիկյան Տեխաս նահանգում կալանավորներով լի ավտոբուսը ընկել է կամուրջից ու բախվել բեռնատար գնացքին, ինչի արդյունքում 10 հոգի մահացել է, եւսը 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի պահին ավտոբուսում գտնվել է 12 կալանավոր եւ 3 սպա: Վթարի պահին ճանապարհին խիտ մառախուղ է եղել, ինչն էլ, թերեւս, դարձել է վթարի պատճառ:

Կարող էր և հայ լինել, ռուսների հետ հարաբերությունները պետք չէ փչացնել

՛՛Ժողովրդի մեջ զայրույթ կա, անողը ռուս է, բնական է դա, բայց սխալ կհամարեմ միջապետական հարաբերությունների վրա տարածելը՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով Գյումրիում կատարված սպանության մասին: ՛՛Կարող էր և հայ լինել, ի՞նչի մեկ տարի առաջ հայի կողմից չի եղել նման բան՛՛,-նկատեց նա: Շիրինյանն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները որակում են որպես […]

Ճիվաղը պետք է պատժվի Հայաստանում.բողոք նախագահականի մոտ /վիդեո/

Այս պահին  Նախագահական նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ և ” Դեմ եմ” նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում: Ացիայի մասնակիցների հնչեցրած հիմնական պահանջը մեկն է` ռուս ճիվաղը պետք է դատապարտվի մեր երկրում: Իրենց ելույթներում ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց չեն բավարարում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի լղոզված տեքստերը.” Ոչ միայն նախաքննությունը ու դատավարությունը պետք է […]

Ինչպես են գնդակոծել ուղեւորատար ավտոբուսը /վիդեո/

Ուկրաինացի լրագրողները համացանցում տեղադրել են տեսանյութ, որում երեում է, թե Դոնեցկի շրջանում ինչպես են գնդակոծում ուղեւորատար ավտոբուսը:  բլոգերները կարծում են, որ իրականում ավտոբուսի ուղղությամբ արկ է շպրտվել, ինչն է պայթյունի պատճառ է դարձել: Ուկրաինական կողմը, սակայն, շարունակում է պնդել, որ այս տեսանյութն էլ է ապացուցում, որ ավտոբուսը գնդակոծել են ոչ թե ուկրաինացի զինվորականները, այլ Դոնեցկի […]

Ինչ կտա բանկերի խոշորացումը

”Եթե մենք ռեսուրսների լավ տեղաբաշխում ունենանք, այդ քայլը դրական կլինի, եթե ոչ, ապա մոնոպոլիաները չեն բացառվում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով բանկերի խոշորացման հնարավորությունից: Ըստ նրա՝ նվազագույնը յոթ բանկ պետք է օտարել: ՛՛Բանկային համակարգն ինքնանպատակ ինստիտուտ չէ, պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը, եթե ոչ, ապա այդ ինստիտուտը հօդս է ցնդում՛՛: Ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի